Ոստիկանության Կոտայքի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ հոկտեմբերի 23-ին Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանում բնակարանային գողություն են արել: Հանցագործության վերաբերյալ ո՛չ հաղորդում էր եղել, ո՛չ ահազանգ:
Երկտակ թասի մեջ խառնել կաթը, ջուրը, աղը, շաքարավազը և կարագը: Խառնուրդը հասցնել եռման: Կարագը պետք է ամբողջությամբ հալչի:
Տե՛ր, Դու փափագեցի՛ր Խաչը, գիտեմ, քանզի անհուն սիրովդ արբած՝ մարդկության փրկության համար դեպի մահը գնացիր, կախվելու Սաբեկա ծառից, որպեսզի Քո Հայրը հեռացնի վրեժխնդրության սուրը, որ բարձրացրել էր աշխարին հարվածելու:
Շատ օտարերկրացիներ ռուսներին տարօրինակ են համարում, խոսում են ռուսական հանելուկային հոգու և բացարձակապես ոչ տրամաբանական արարքների մասին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը բացահայտել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին և 16-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մանրամասները:
Gartner խորհրդատվական ընկերությունը ներկայացնում է 2022թ. լավագույն տեխնոլոգիաներն ու ռազմավարությունները, որոնք զգալի ազդեցություն կունենան բիզնես միջավայրի վրա առաջիկա 5-10 տարիների ընթացքում:
Էկոնոմիկայի նախարարի կանխատեսումները ոչ մի կերպ չեն արդարանում։ Մինչ նա երկնիշ տնտեսական աճ էր խոստանում այս տարվա համար, տարեվերջին ընդառաջ՝ տնտեսությունը հետ է գնում։ Երկու ամիս անընդմեջ տնտեսական ակտիվությունը նահանջում է. 8 ամսվա արդյունքներով այն կազմեց 4,9 տոկոս, իսկ արդեն հունվար-սեպտեմբերին իջավ 4,4 տոկոսի։
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի տեսանյութը, որը հրապարակվել էր իր որդու՝ Կարլոսի YouTube-ի ալիքով, ընկերության կողմից հեռացվել է:
Մարկ Ցուկերբերգը Meta նոր ապրանքանիշի շնորհանդեսի ժամանակ ցուցադրել է հետաքրքիր գաղափար՝ Codec avatars, գրում է The Verge-ը։
Վարդապետ նշանակում է վարժապետ, ուսուցիչ: Նրանց ուսուցանած ճշմարտությունները հաստատվում էին եկեղեցական ժողովներում և որդեգրվում Եկեղեցու կողմից՝ իբրև կարևոր վարդապետական սկզբունքներ:
Թեև կիբեռհանցագործները գնալով ավելի շատ նախընտրում են գրոհել խոշոր ընկերությունները, անհատ օգտատերերի վրա զանգվածային գրոհները դեռևս մնում են նրանց զինանոցում։ Անհատ օգտատերերի վրա գրոհների սաստկացմանը նպաստում է նաև համավարակի պայմաններում հեռավար աշխատանքի տարածումը, քանի որ աշխատակցի տան չպաշտպանված սարք ներթափանցելու դեպքում ցանցահենները շատ հաճախ կարողանում են դրա միջոցով թափանցել արդեն ընկերության կորպորատիվ ցանց։
Սոնա Ռուբենյանը և Վահագ Ռաշը ներկայացրել են «Պար պսակի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի հեղինակը Պարգև Տեր-Պողոսյանն է:
Հայաստանի տարբեր մարզերից 4 պատանիներ հավաքվել են ընդհանուր գաղափարի շուրջ և ստեղծել կայք, որը օգնելու է բոլորին լինել մեդիագրագետ և պաշտպանել անձնական տվյլաները համացանցում։ Կայքը հիմնադրել են 4 պատանիներ, ովքեր նպատակ ունեն Հայաստանում կրթել մեդիագրարգետ հասարկություն։ Այս փոքրիկ քայլով նրանք օգնում են մարդկանց, լինել տեղեկացված, և պաշտպանված։
Եվրամիությունը որոշում է ընդունել Արգենտինան, Կոլումբիան, Նամիբիան եւ Պերուն ավելացնել այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կարող են այցելել Եվրամիություն ոչ պարտադիր, այդ թվում տուրիստական ուղեւորություններով: Հոկտեմբերի 29-ին այդ մասին հայտնել է ԵՄ-ի խորհուրդը։
Վիրուսի տարածվածությունն աճում է արդեն հինգերորդ շաբաթն անընդմեջ: Նախորդ շաբաթվա ընթացքում ցուցանիշը եղել է հետևյալը՝ 55 մարդուց 1-ը:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 17:24-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։
ԱՄՆ Ազգային հետախուզությունը կորոնավիրուսի ծագման երկու հիմնական վարկած է առաջ քաշել՝ բնական ճանապարհով՝ վարակված կենդանու հետ մարդու շփման արդյունքում կամ լաբորատոր վթարի հետևանքով:
Facebook-ը ներկայացրել է ներդրողներին 2021 թվականի երրորդ եռամսյակի զեկույցը և կիսվել ապագայի իր ծրագրերով։ Մամուլի հաղորդագրության համաձայն՝ չորրորդ եռամսյակում ընկերությունը ներդնում է ֆինանսական հաշվետվությունների իր սեգմենտի նոր կառուցվածք՝ Facebook Reality Labs:
Թուրքիայում 18 տնտեսագետի մասնակցությամբ անցկացված մի ուսումնասիրության համաձայն՝ այդ երկրում սպառողական գների ինդեքսի աճը 2021թ․ հոկտեմբերին կկազմի 2․5 տոկոս։ Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հոկտեմբերի վերաբերյալ համապատասխան զեկույցը հրապարակելու է նոեմբերի 3-ին։ Սեպտեմբերին այդ աճը նախորդ ամսվա համեմատ կազմել էր 1․2 տոկոս՝ տարեկան կտրվածքով հասնելով 19․58 տոկոսի։
Կորոնավիրուսը Ռուսաստանում սեպտեմբեր ամսին դարձել է 34.403 մարդու մահվան հիմնական պատճառ: Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը մեծ քաղաքականությունից հեռանալուց հետո ցանկանում է ավելի շատ ճանապարհորդել և կարդալ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հռոմում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 30-ին հանդիպումներ կունենա Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանի հետ:
Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի 29-ին Լոնդոնի ICE սակարանում կայացած սակարկությունների ընթացքում շարունակել է էժանանալ, եւ դրա արժեքը 1000 խորանարդ մետրի դիմաց 850 դոլարից իջել է ցած սեպտեմբերի վերջից ի վեր առաջին անգամ: Այդ մասին են վկայում առեւտրական հարթակի տվյալները:
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսը խլել է 123 մարդու կյանք, այսպիսով մահերի թիվը հասել է 125 հազար 998-ի:
Service Titan ընկերության հիմնադիրներից Արա Մահդեսյանը և Sada ընկերության նախագահ Հովիգ Սաֆոյանը հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Բարբառները վեհացնողներին մի առաջարկ անեմ. – Ամեն մեկդ ձեր բարբառով թարգմանեցեք Շեքսպիրի ողբերգություններից մեկնումեկը, կամ ամեն մեկդ ձեր ոսկեղենիկ, երգեցիկ բարբառով թարգմանեցեք Պլատոն ու Արիստոտել, Հեգել ու Կանտ. թե կուզեք, Նարեկացու «Մատյանն» էլ թարգմանեք ձեր բարբառով. հետո էլ «Աստվածաշունչը». եթե այդքանը երկար գործ է, այդ դեպքում ամեն մեկդ ձեր բարբառով մի տնտեսագիտական, քաղաքագիտական կամ բանասիրական հոդված գրեք:
Ռուսաստանում COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աճել է 39 հազար 849-ով՝ հասնելով 8 միլիոն 432 հազար 546-ի: Այդ մասին լրագրողներին հաղորդել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ով Հռոմում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին միացել է տեսակոնֆերանսի միջոցով, հանդես է եկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հարցում համաշխարհային համագործակցության նախաձեռնությամբ:
Քանի որ բաց տարածքներում դիմակ կրելը կատարյալ հիմարություն է, կարելի է արձանագրել, որ նոյոեմբերի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելու մասին այդ որոշումը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ ՓՈՂ ԿԼՊԵԼ քաղաքացիներից:
Վրաստանում հոկտեմբերի 30-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4610 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 715 հազար 865 է: