
Խովաևը կլինի ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը կշարունակի աշխատել որպես ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցով:
Զախարովան ասել է. «Իգոր Խովաևը կշարունակի իր աշխատանքը նոր պաշտոնում՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերով»:
Նրա խոսքով՝ Խովաևի ուշադրության կենտրոնում կլինի խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Նա հույս է հայտնել, որ Երևանում և Բաքվում կօժանդակեն Խովաևի ջանքերին՝ հավելելով, որ բաց են՝ շահագրգիռ խաղացողների հետ կառուցողական փոխգործակցության համար: