Բաժիններ՝

Գորիի քաղաքապետարանի հաշվապահը պետությունից գրեթե 150.000 լարի է գողացել. Վրաստանի ՊԱԾ

Վրաստանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) Հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները դատավորի որոշման հիման վրա ձերբակալել են Գորիի քաղաքապետարանին առընթեր մշակութի եւ զբոսաշրջության զարգացման գործակալության գլխավոր հաշվապահին՝ իր ծառայողական դիրքի օգտագործմամբ խոշոր դրամական գումար յուրացնելու փաստով:

Այդ մասին հաղորդել է ՊԱԾ-ի մամուլի ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածն իր գործունեության ընթացքում սիստեմատիկ կերպով իր անձնական բանկային հաշիվներին (բացվել են TBC եւ Liberty բանկերում) է փոխանցել գործակալությանը պատկանող բյուջետային միջոցները՝ տրանզակցիաներում նշելով տարբեր նպատակներ: Հետաքննության այս փուլում հաշվապահի կողմից անօրինականորեն յուրացված գումարը կազմել է 143 985,13 լարի (մոտավորապես 48 հազար դոլար):

Բացառված չէ, որ հաշվապահական եւ բանկայիւն փաստաթղթերի ինտենսիվ ուսումնասիրությունն ավարտելուց հետո անօրինականորեն յուրացված միջոցների գումարը կտրուկ կաճի, նշում են գերատեսչությունում: Ծառայողական դիրքի օգտագործմամբ խոշոր գումար հափշտակելու փաստով հետաքննությունն իրականացնում է Հակակառուպցիոն գործակալությունը: Կոռուպցիայի դեմ պայքարը Վրաստանի իշխանությունների առաջնահերթություններից մեկն է: Երկրում գոյություն ունի պաշտոնյաների հաշիվների թափանցիկության, ինչպես նաեւ կաշառակերության մասին խիստ օրենսդրություն, հաղորդել է Spiunik-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս