Դու չես կարող արժեք ստեղծել, դու միայն կարող ես քաոս ծնել և սփռել։
Մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին ադրբեջանական այն ծառայություններն են, որոնք պատերազմի ընթացքում խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց և դրա համար չեն պատժվել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի դրոշի վրա կապույտի երանգը փոխել է ավելի մուգով: Այդ մասին հաղորդել է Le Parisen թերթը:
Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջերս ակտիվ տարածվում է մի սուտ, իբր Նիկոլը հանդիպել է հայրիկիս: Ինչքան էլ դժվար է պատկերացնել, որ սրան հավատացողներ կլինեն, այնուամենայնիվն հարկ եմ համարում ասել, որ նման հանդիպում երբևէ չի եղել, միջնորդների կամ որևէ այլ ձևով շփում չի եղել, նման միտք անգամ երբևէ չի եղել, թե՛ պատերազմից առաջ, թե՛ դրանից հետո:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ 2021թ. նոյեմբերի 13-ին Երևան քաղաքի Գ.Նժդեհ փողոցում «BYD» մակնիշի ավտոմեքենայի 59-ամյա վարորդի կողմից քաղաքացուն վրաերթի, ապա մեկ այլ վարորդի կողմից նույն քաղաքացուն վրաերթ-վրաանցման ենթարկելու դեպքի առթիվ:
«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը (Turkish Airlines) կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում դադարեցրել է չվերթները դեպի Բրազիլիա, Հարավային Աֆրիկա, Նեպալ, Շրի Լանկա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 13-ին Բրյուսել-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Արմին Ջ.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 19-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Անդրադառնալով Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներին, հարկ ենք համարում ընդգծել, որ դրանք դեռեւս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին վերաբերվող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում:
ՀՀ իշխանությունները պայմանավորվում են նոր տարածքներ Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Սիսիանի, Ջերմուկի և Վարդենիսի հատվածներում թշնամու առաջխաղացման համար հարմար պայմաններ ստեղծելով՝ փաշինյանական ռեժիմը բեմադրություն է խաղում, աշխատանքից հեռացնում է ՊՆ նախարարին, տեղը նշանակում ասֆալտ անող պատմության ուսուցչին, հետո ԱԽ նիստ հրավիրում։
Գալիս են, զինվորներին ստորացնելով փորձում են ներս մտնել, բայց պետություն չկա՝ պաշտպանի էդ մարդկանց:
Հենց նոր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Անդրանիկ Մնացականյանի, որոշում կայացրեց մերժել դատախազության բողոքը, որով պահանջվում էր կասեցնել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի լիազորությունները։ Մանվել Փարամազյանը շարունակում է հանդիսանալ համայնքի ղեկավար։
ՀԺ-ն հայտարարում է, թե (ան)պաշտպանության նախարար է նշանակվելու Պապիկյան Սուրենը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Հայաստանը մի երկիր է, որտեղ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար է նշանակվում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում ծառայելու ժամանակ զինվորական հանցագործության համար դատապարտված, ռուսական ու հայկական բերդերում պատիժ կրած, դատվածությունը մարված անձը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
Հերթական անգամ փոխվում է պաշտպանության նախարարը. Նաիրա Զոհրաբյան։
Մոսկվան բանակցություններ է վարում Անկարայի հետ հինգերորդ սերնդի թուրքական կործանիչ ստեղծելու հարցում օգնություն տրամադրելու համար: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը Դուբայի ավիաշոուում:
«Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց». քննարկում՝ ՈՒՂԻՂ
Արշակ Կարապետյանն ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից։ Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից:
Վերջին օրերին Հայաստանի կյանքում գերիշխող էր երկու պրոցես՝ ճանապարհների հանձնում Ադրբեջանին` մաքսակետերի տեսքով, և ՏԻՄ ընտրություններ։
Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ /ցանկալի է՝ իշխանական/, «Դավիթ Համբարձումյան» դաշինքն առաջարկում է բանավեճ կազմակերպել Մասիս խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուների միջև, ընդ որում կարող եք. 1.հարցերը/ թեմաները/ նախօրոք համաձայնեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի հետ, 2.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է բանավեճի գալ իրենց ցուցակի բոլոր անդամներով, իսկ «Դավիթ Համբարձումյան» դաշինքից միայն համայնքի ղեկավարի […]
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 14-ին այցելել է Ասկերանի շրջանի Սզնեք և Մխիթարաշեն համայնքներ:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Mount Whitney շտաբային նավը նոյեմբերի 15-ին սկսել է Սեւ ծովից Միջերկրական ծով անցումը ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ համատեղ զինավարժանքների ավարտից հետո: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերոդ նավատորմի մամուլի ծառայությունը:
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան 3/3 հասցեում տղամարդու դի կա:
Իրանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 99-ի: Այդ մասին հաղորդել է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին:
Արման Թաթոյանը, այս ամենին զուգահեռ, նշել է, որ գնահատված չէ հոգեկան առողջության ոլորտի աշխատանքը:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները մեկ ամսում ապահովել են ավելի քան 4 հազար ավտոմեքենայի և 7500 մարդու անվտանգ տեղաշարժ դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ:
իկոլ Փաշինյանի դեմ պայքարի շարժումը պետք է ղեկավարեն Առուշան Առուշանյանը և Գևորգ Փարսյանը։ Կյանքը ցույց տվեց, որ այս մարդիկ են կարողանում հաղթել Նիկոլ Փաշինյանին՝ լինեն ազատության մեջ, թե բանտում։
Հայաստանում նոյեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 378 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 329 341-ի:
Հա, լա՜վ, բա էս տղաները ինչո՞վ են մեղավոր, պատկերացնու՞մ եք, թե զորացրումից հետո ի՞նչ հասարակությունում են ապրելու ..