Բաժիններ՝

ԱՄՆ-ը 35 մլն դոլար կտրամադրի Վրաստանին բանակի կարիքների համար

ԱՄՆ-ը պլանավորում է 35 միլիոն դոլար հատկացնել Վրաստանին պաշտպանունակության ամրապնդման համար: Ապրիլի 27-ին այդ մասին հաղորդել է «Ամերկայի ձայնի» նորությունների վրացական ծառայությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենից ստացված նամակը։

«Վրաստանը կստանա 35 միլիոն դոլար, որի մեջ է մտնում բրիգադի համար հանդերձանքի լրակազմ, անօդաչու թռչող ապարատների դեմ գործող համակարգ, առաջապահ դաշտային հրետանու մարտավարական տվյալների համակարգ, կիբեռպաշտպանության հնարավորություններ»,- ասված է հաղորդագրության մեջ: Պետական դեպատամենտն արդեն համապատասխան նամակն ԱՄՆ-ի Կոնգրես է ուղարկել ապրիլի 24-ին:

Հատկացված փողի նպատակն է օգնելու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին լրացնելու այն սպառազինությունը, որը նրանք տվել են Ուկրաինային անհատույց հիման վրա: Վրաստանը եւ ԱՄՆ-ը 1992 թվականից համագործակցում են քաղաքականության, տնտեսության, առեւտրի ոլորտներում, իսկ 1990-ական թվականների վերջից՝ պաշտպանության եւ անվտանգության բնագավառում: 2009 թվականի հունվարին Վաշինգտոնում ձեւակերպվել է Երկու երկրների ռազմավարական գործընկերության խարտիան, որը նախատեսում է համագործակցության զարգացում անվտանգության, պաշտպանության, առեւտրի, տնտեսության, մշակույթի, ինչպես նաեւ հումանիտար բնագավառներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս