Մենք այսօր հերթական անգամ համոզվեցինք՝ Հայաստանում իշխանություն չկա. Էլինար Վարդանյան:
Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը «գավառական շուստրիությամբ» ինչ բանակցություններ է վարում. Ագնեսա Խամոյան։
Փաշինյանի ընտանեկան թերթը դարձել է իշխանության թիվ 1 լրատվական աղբյուրը. Գեղամ Մանուկյան:
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Հայաստանի Հանրապետության սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունները հանգեցրել են մարդկային կորուստների։ Այս վերջին հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ։
Ադրբեջանի զինված ուժերը, նոյեմբերի 16-ին նախաձեռնած հարձակումն ուղեկցում են լայնածավալ ապատեղեկատվական արշավով։ Մասնավորապես՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր, կեսօրին, մինչև բուն հարձակումն սկսելը, տարածել էր հաղորդագրություն, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նոյեմբերի 15-ին և 16-ին հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի ուղղություններով գնդակոծել են ադրբեջանական դիրքերը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը` ՈւՂԻՂ:
ՀԱԿՊ անդամ Ռուսաստանն ունի մեծ փաթեթ. այս պահին ոչ հայտարարություն ենք լսել, ոչ գործողություն տեսել. Անդրանիկ Քոչարյան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցել է Թուրքիայի հայ համայնքին Կ. Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանի մահվան կապակցությամբ: Պատրիարքության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Էրդողանն իր ցավակցությունը հայ համայնքին փոխանցելու համար զանգահարել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանին:
Նոյեմբերի 16-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին:
Նիկոլն ի զորու չէ ադեկվատ որոշումներ կայացնել: Իրավիճակը չհանդարտվելու և հակառակորդի ագրեսիվ ռազմական գործողությունների շարունակվելու դեպքում, ընդհուպ մինչև ռազմական դրության և մասնակի զորահավաքի անհրաժեշտություն կարող է առաջանալ:
Ադրբեջանական զինված ուժերը բացահայտ ահաբեչական հարձակում են սկսել ՀՀ նկատմամբ, այդ թվում՝ Սյունիքի մարզի որոշ քաղաքացիական բնավայրերի հարևանությամբ: Նրանց արարքներն ի սկզբանե հանցավոր են, կազմում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականության մասը:
Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։
Գյումրիում տեղակայված ՀՀ ռազմաօդային ուժերի հատուկ մասնագիտացված բազայի պարսպի դրսի հատվածում նոյեմբերի 16-ին, ժամը 14:00-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել:
Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք ՌԴ-ին՝ ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող՝ 1997 թվականի պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ հեռավար մասնակցեցի ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովի նիստին: Հաշվի առնելով թշնամու կողմից հարձակումը ՀՀ սուվերեն տարածքի վրա խոսել եմ ադրբեջանական ագրեսիայի մասին, ներկայացրել եմ իրավիճակը և պահանջել կասեցնել ադրբեջանական պատվիրակության մանդատը ԵԽԽՎ-ում:
Կրակոցներ են հնչում Սիսիանի Նորավան գյուղի դիրքի ուղղությամբ, որի հեռավորությունը ադրբեջանական դիրքից դարձել է 10 կմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորավան համայնքի ղեկավար Սլավիկ Պապյանը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ:
Մենք ՀԱՊԿ-ում ենք ու նրանք պետք է հասկանան՝ մենք ունենք այլընտրանքի հնարավորություն. Հովիկ Աղազարյան։
«ՀԱՊԿ-ից բողոքելուց առաջ հիշեք,որ ձեր սիրելի կապիտուլյանտն էր ասում՝ Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու, իսկ դրանից քիչ անց «դրական ազդակներ էր» ստանում Թուրքիայից եւ Գորիս-Կապան ճանապարհի հատվածները համարում ադրբեջանական»։
Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև սկսած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, մոտավորապես՝ 10 զոհ և 6 վիրավոր:
ՀՀ քաղաքացիներն ակնկալում են, որ ՀԱՊԿ-ը հնարավորինս շուտ գործարկի ՀՀ-ին աջակցելու մեխանիզմները. Վահագն Ալեքսանյան:
Եթե մեր դաշնակիցները չեն կատարում իրենց պարտականությունը, մենք կունենանք այլ դաշնակիցներ. Վիգեն Խաչատրյան։
Ադրբեջանը հարձակվել է ՀՀ-ի վրա. Ալեքսեյ Սանդիկովը ԱԺ ամբիոնից ռուսերեն լեզվով դիմում է միջազգային հանրությանը:
Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։
Նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա. հրավիրում ենք ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի ուշադրությունը. Գևորգ Պապոյան:
ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը կոչ է անում միջազգային հանրությանը արձագանքել Ադրբեջանի սանձարձակություններին:
ԱԺ աշխատակազմի ղեկավարը գոռգոռալով լրագրողներին հորդորում էր դիմակ կրել:
Հայաստանում ֆիզիկական անձանց կողմից կատարվող կանխիկ գործարքների վերին շեմը նախատեսվում է սահմանել 300 հազար դրամի մակարդակում, իսկ դրանից բարձր բոլոր գործարքները առաջարկվում է իրականացնել բացառապես անկանխիկ եղանակով։ Այս մասին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը։
Արթուր Ղազինյանը 12-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: