2022 թվականի հունվարի 1-ին «Հարի Փոթեր»-ի բոլոր երկրպագուներին սպասվում է իսկական ամանորյա նվեր. այս օրը HBO Max-ը կցուցադրի նոր դրվագ, որը կոչվում է «Վերադարձ դեպի Հոգվարթս»:
Ինտերնետ կապը Ղազախստանի ամբողջ տարածքում անջատված է: Այդ մասին են վկայում ինտերնետի աշխատանքը մշտադիտարկող NetBlocks բրիտանական կազմակերպության տվյալները:
Չկրելու դեպքում մեքենան առանց տեխզննման վարելու պարագայում կկանգնես վարչական տույժ վճարելու պարտավորության առջև, չհաշված, որ օրինակ 2022 թվականի ընթացքում մեքենադ կարող ես օտարել և 2023-ի համար պարտավորությունդ կվերանա:
Անցած տարի Հայաստանի տնտեսությունն այդպես էլ չկարողացավ ամբողջությամբ վերականգնվել 2020թ. ճգնաժամից հետո։ Թեև դեռևս հայտնի չեն տնտեսական աճի վերջնական ցուցանիշները, այնուհանդերձ 2021թ. աճի ակնկալիքները 4,5-5 տոկոսի սահմաններում են։
Տոկաևը նաև հաղորդել է, որ բախումների հետևանքով ուժային մարմինների աշխատակիցների շրջանում կան զոհեր և վիրավորներ: Նախագահի խոսքով՝ իշխանությունները առավելագույնս խիստ է վարվելու օրինախախտների հետ:
Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ է նշանակվել Անդրանիկ Գրիգորյանը:
Բրյուս Գիլդենը լեգենդար լուսանկարիչ է, որը հայտնի է Նյու Յորքի կյանքը պատկերելով։ Նա նկարահանել է Մեծ խնձորի ներսը 1980-ականներին, երբ քաղաքի բնականոն կյանքը խաթարված էր տնտեսական ճգնաժամով և հանցագործությունների աճով:
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Վարդան Տողանյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը։
Անկախ նրանից՝ զբոսաշրջիկ եք, թե պրոֆեսիոնալ լուսանկարիչ, երկու դեպքում էլ Լապլանդիայում արված լուսանկարները իսկապես հեքիաթ են հիշեցնում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը:
ԱՄՆ-ն առայժմ չի պլանավորում մեծացնել ռազմական ներկայությունը Եվրոպայում, բայց եթե ՆԱՏՕ-ի գծով դաշնակից երկրներից պահանջ լինի, ապա Վաշինգտոնն այն քննարկի:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր տեխնիկական տնօրեն ունի: Այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի Սուրեն Չախալյանը:
Եթե ձուկը տապակելու եք կամ ֆարշ եք պատրաստելու, ապա պետք է օգտագործել միայն բուսական յուղ:
Հակաօդային պաշտպանության C-RAM համակարգերը չորս հրթիռային արկ են խոցել Բաղդադի երկնքում՝ կանխելով «Վիկտորիա» ռազմական ճամբարի վրա գրոհը մայրաքաղաքի օդանավակայանում, որտեղ ավելի ված բանակել էին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի զինծառայողները: Այդ մասին հունվարի 5-ին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը:
Վերջինս ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները իրենց համար նորություն չեն։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 2022 թվականը Շուշիի տարի հռչակելու մասին։ Այս մասին ասված է պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ձուկ պատրաստելու ավելի լավ բաղադրատոմս հնարավոր չէ պատկերացնել:
Ալմաթիի իրավապահ մարմինները շարունակում են մեգապոլիսում իրավակարգի պահովման եւ ծայրահեղականության դեմ պայքարի գործողությունը, բնակիչներին խնդրում են ձեռնպահ մնալ հասարակական վայրեր այցելությունից:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ չի կարելի դադարեցնել ԿԺԴՀ-ի հետ երկխոսությունը, չնայած հյուսիսկորեական հրթիռի արձակմանը: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը: Մուն Չժե Ինը հանդես է եկել Կանին-Չեչժին երկաթուղային տեղամասի շինարարության բացման արարողությանը:
Փողոցային ոճի աստղ Թիֆանի Հսուն գիտի գալիք սեզոնի գլխավոր միտումների մասին, քանի որ հենց նրան են դիզայներները ցուցադրում նոր հավաքածուները՝ նախքան պաշտոնական թողարկումները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել ապրիլին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին, բայց պաշտոնապես իրեն թեկնածու չի հայտարարել: Նա Parisien թերթի ընթերցողների հարցին այսպես է պատասխանել. «Ոչ մի անհիմն սպասում չկա: Ես ցանկանում եմ:
190 մարդ է դիմել Ալմաթիի բուժհիմնարկներ քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով: Հունվարի 5-ին այդ մասին հայտնել է մեգապոլիսի Հանրային առողջապահության վարչության մամուլի ծառայությունը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Քասախ համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ չարաշահումների կատարման մեխանիզմը, պետությանը և համայնքին պատճառված վնասի չափը, համայնքի ղեկավարին օժանդակած անձանց շրջանակը, որոնց գործողություններին տրվել են քրեաիրավական գնահատականներ:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 29-ի երեկոյից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:
Իրադրությունն Ալմաթիի կենտրոնի Հանրապետության հրապարակում, որտեղ անցած գիշեր տեղի են ունեցել բողոքավորների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների բախումներ, ներկայումս հանգիստ է, հրապարակը շրջապատված է Ազգային գվարդիայի մատիկների կողմից: Այդ մասին ուղիղ եթերով հայտնել է «Խաբար 24» հանրապետական հեռուստաալքիքը:
ԿԺԴՀ-ն վերերկրյա կայանքից մեկ, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի կողմը:
«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի, գործով հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատելու մասին որոշմամբ Կառավարությունը արձանագրում է, որ առաջիկա տարիներին ավելի շատ պետք է կենտրոնանալ աշխատանքի և կոնկրետ արդյունքների վրա:
Հայաստանում հունվարի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 129 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345 255-ի:
Հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու կենսաթոշակների վճարման կարգով տրամադրվող նպաստները վճարվում են անկանխիկ։