
Կոնվերս Բանկը կհոգա ապահովագրության ծախսերը ծրագրային վարկավորման շրջանակում

Կոնվերս Բանկի վարկառուներն այսուհետ կարող են օգտվել ոչ միայն մրցունակ տոկոսադրույքից, այլև անշարժ գույքի ու դժբախտ պատահարներից ապահովագրության նոր հնարավորությունից:
«Կոնվերս Բանկը, արձագանքելով շուկայի պահանջներին, ծրագրային վարկավորման շրջանակում հանդես է գալիս նոր առաջարկով. այսուհետ անշարժ գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրության ծախսերը վարկավորման ողջ ընթացքում, բացառությամբ առաջին տարվա, կիրականացվեն Բանկի կողմից, ինչի արդյունքում կնվազի վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը: Ի տարբերություն բանկային համակարգում առկա նմանատիպ առաջարկներից, այլ վճարումներ՝ այդ թվում սպասարկման վճար, չեն սահմանվի:»,-ասել են Բանկում:
Նշվել է նաև, որ տարիներ շարունակ Մատչելի բնակարան երիտասարդներին կազմակերպության և Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի պորտֆելով Կոնվերս Բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է: Դա հնարավոր է դարձել ֆինանսավորման մրցունակ պայմանների և ճկունության շնորհիվ: Ծրագրային վարկավորման ծավալը մայիսի վերջի դրությամբ կազմել է մոտ 21,23 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 46,5 տոկոսով:
Կոնվերս Բանկի Ծրագրային վարկավորման պայմանները՝ այստեղ․
հեռախոսահամար՝ 010-511-211
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: