 
                        Հայաստանի երեք ներկայացուցիչ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում են
 
                                    Հայաստանի մի քանի ներկայացուցիչներ ընդգրկվել են ՖԻԴԵ-ի հուլիս ամսվա դասակարգման աղյուսակում:
ՖԻԴԵ-ի հուլիս ամսվա աղյուսակում Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանը 37-րդն է, Հայկ Մարտիրոսյանը՝ 73-րդը, Շանթ Սարգսյանը՝ 87-րդը: ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը այս անգամ 5-րդն է: 10 լավագույնների շարքում են Մագնուս Կարլսենը, Դին Լիժենը, Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշկին, Ռիչարդ Ռապորտը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Անիշ Գիրին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        