Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն հայտարարել է, որ երկիրն իր քաղաքականության շրջանակներում չի պլանավորում միանալ ՆԱՏՕ-ին: Հաավիստոյի խոսքը մեջբերում է Reuters-ը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների և տեղում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Դավիթ Բարսեղյանի, Ալբերտ Թումանյանի հետ քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ավստրալացի օդերեւութաբանները գրանցել են մայր ցամաքում ամենաբարձր ջերմաստիճանը վերջին 62 տարվա ընթացքում՝ Ցելսիուսի 50,7 աստիճան: Այդ մասին Twitter-ում հաղորդել է Ավստրալիայի օդերեւութաբնական ծառայությունը։
Զոհված հերոս Մխիթար Գալեյանի մայր Աստղ Գալեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Բնական է, որ նման իրավիճակում ես չեմ պատրաստվում իմ թեկնածությունը առաջադրել ռեկտորի գալիք ընտրություններում:
ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ սպառազինությունների նկատմամբ փոխադարձ վերահսկողության, այդ թվում՝ միջուկայինների: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հանդես գալով Լեհական ռադիոյի եթերում:
Ավստրալիայի ներգաղթի հարցերով նախարար Ալեքս Հոուքը որոշում է ընդունել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի այցագիրը կրկին չեղարկելու եւ նրան երկրից արաքսելու մասին: Այդ մասին նշված է նախարարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունվարի 14-ին:
Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և նրա թուրք գործընկեր Սերդար Քըլըչը ուրբաթ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո պայմանավորվել են երկխոսություն վարել կառուցողական և ապաքաղաքականացված ձևով՝ ընդհանուր եզրեր գտնելու համար։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շորժա և Արտանիշ գյուղերում՝ 3 բալ, իսկ Գետիկ, Աղբերդ, Դրախտիկ գյուղերում և Ճամբարակ քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արթուր Աթեբեկյանը նշանակվել է սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով: Հրամանագիրը ստորագրվել է հունվարի 13-ին։
Շուտով նախագիծ կբերեն առաջին ձյունը քրեականացնելու մասին. Ռոբերտ Հայրապետյան
Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ կարող է դառնալ NBA-ի մարզիչներից Ռեքս Կալամյանը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս իրավիճակում Թուրքիայի հետ բանակցությունները նման են ինքնասպանության։
44-օրյա պատերազմի ընթացքում և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքները հունվարի 14-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած` Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների միջև այսօր Մոսկվայում կայացած հանդիպումը թե՛ պաշտոնական Երևանը և թե՛ Անկարան գնահատել են միևնույն կերպ՝ «դրական և կառուցողական»։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երրորդ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Հրապարակում եմ արտահերթ զեկույց` Սահմանադրական դատարանում ձայները հավասար բաշխվելու դեպքում որոշում կամ եզրակացություն չկայացվելու և դիմումը մերժված համարելու բացասական ազդեցությունը մարդու սահմանադրական իրավունքների վրա։
Հունվարի 12-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով հետախուզվող 44-ամյա կինը, որը հաշվառված է Էջմիածին քաղաքում, Իջևանում է։
ՏԻՄ արտահերթ ընտրություններին ընդառաջ Վեդու համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը որոշումներ է ստորագրել ու խոշորացված համայնքի կազմում ընդգրկված համայքների վարչական ղեկավարներ նշանակել։
Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիևն ուրբաթ Կիևում կայացած հանդիպմանը քննարկել են Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության երկրները (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա, ՎՈւԱՄ) միավորող տրանսպորտային միջանցքի ստեղծման հեռանկարները:
«Թուրքիայի ու Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը և ՀՀ խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը 2022-ի հունվարի 14-ին Մոսկվայում հանդիպել են:
Շվեդիայի կառավարությունը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (ՄՌԸ) մարտիկների՝ Մալի ժամանելու պատճառով որոշել է հրաժարվել Takuba հակաահաբեկչական առաքելությանը մասնակցել եւ 2022 թվականի ընթացքում դրան մասնակցող զինվորականներին դուրս բերել այդ երկրից: Այդ մասին Ֆրանսիայում լրագրողներին ասել է Շվեդիայի ԱԳ նախարարության ղեկավար Անն Լինդեն:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ԱԳՆ հաղորդագրությունը՝ գրում է․ «Քիչ առաջ ազդարարվել է, որ Մոսկվայում ավարտվել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի բնակչի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այսօր ժամը 15։30-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
Հունվարի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակվել է «Արսեն Արծրունին ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը, հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան էջում տարածել է ՀՀ ԱԳՆ–ն։
Լավրովը ընդգծել է, որ Վրաստանի միացումը «3+3»-ին չի պարտավորեցնելու Թբիլիսիին փոխել իր քաղաքական դիրքորոշումները: