Կենտրոնական բանկը հրապարակել է անցած տարվա մասնավոր տրանսֆերտների վերաբերյալ տվյալները. միայն բանկային համակարգով Հայաստան է մտել 5 մլրդ 190 մլն դոլար՝ 3 մլրդ 81 մլն դոլարով ավելի շատ, քան նախորդ տարի։
«Կեցցե՛ք, Միքայել սրբազան
Իրանի հարավում սկսվել են նավթային կոքսի խոշոր գործարանի շինարարական աշխատանքները, ևփ իշխանությունները հուսով են, որ 2,2 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը կօգնի կրճատել երկրի ներմուծման մեծ ծախսերը և հազարավոր աշխատատեղեր կստեղծի տարածաշրջանում, հաղորդում է Tasnim-ը:
Ավելի վաղ Պորտուգալիան նույնպես հայտարարել էր առաջիկայում Leopard 2 տանկերի Կիև տեղափոխման մասին։
Այս տարի նախատեսված տնտեսական աճն ապահովելու համար կառավարությունը կրկին հույսը դրել է արտաքին գործոնների վրա։ Խոսքն այն գործոնների մասին է, որոնք դարձան անցած տարվա տնտեսական աճի հիմքը։ Դրանք բերեցին նրան, որ ի տարբերություն շատ երկրների, Հայաստանի տնտեսությունը հայտնվեց դրական շոկերի ազդեցության տակ՝ հանգեցնելով բարձր տնտեսական աճի ապահովմանը։
Պարենային ապրանքների միջազգային գների հենանիշային ինդեքսը հունվարին՝ արդեն տասներորդ ամիսն անընդմեջ վարընթաց միտում է արձանագրում, հաղորդում է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։
Զորավարժությունները տեղի կունենան ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում։
Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը որոնողափրկարարական գործողություն է իրականացնում Էգեյան ծովի Լերոս կղզուց հարավ-արևելք ընկած ծովային շրջանում՝ միգրանտներ տեղափոխող նավակի նավաբեկությունից հետո. փրկվել է 41 մարդ, հայտնաբերվել են մահացած երեխա և կին: հայտնել է Աթենքի նորությունների գործակալությունը՝ AMNA-ն:
Իսրայելցի քաղաքական գործչի խոսքով՝ Ուկրաինայի առաջնորդը խնդրել է իրեն միջնորդի դեր ստանձնել և կապ հաստատել Պուտինի հետ։ Բենեթը համաձայնել է։
Շուրջ 30 տարի առաջ՝ 1993 թվականի փետրվարի 5-ին, հայկական զինուժն ազատագրվեց մոտ կես տարի գերության մեջ գտնվող Չլդրան, Պողոսագոմեր, Կոճողոտ գյուղերը:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Թուրքիան պատրաստ է բացել սահմանները Հայաստանի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առեւտրի նախարար Մեհմեդ Մուշը՝ ընդգծելով, որ այդ հարցը կախված է Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորումից։
Ֆրանսիան կշարունակի ամեն ինչ անել Ուկրաինային ներկա հակամարտությունում օգնելու համար։ Բայց դա չի նշանակում, որ Ֆրանսիան պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, RTVI-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Անն Քլեր Լեժանդրը։
Արցախի թեմի առաջնորդը կատարել է երիտասարդների օրհնության կարգ
Փետրվարի 5-ին` ժամը 15։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Փետրվարի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Արագած զանգվածում վրաերթի է ենթարկել 70-ամյա և 77-ամյա երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Անն Քլեր Լեժանդրը RTVI-ին տված հարցազրույցում անդրադարձել է շրջափակված Արցախի իրավիճակին:
Էդուարդո Էռնեկյանին է շնորհել քաղաքի բանալիները՝ «համերաշխության, խաղաղության եւ քաղաքացիական խիզախության արժեքների առաջմղման գործում ունեցած նշանակալի ավանդի համար»:
Տեղեկացնում ենք նաև, որ նշված հրապարակումների վերաբերյալ ԱՀ իրավապահ մարմիններն իրականացնում են համապատասխան միջոցառումներ։
Մի շարք հարցերի վերաբերյալ Իրանի ներկայիս դիրքորոշումը դժվարացնում է համաձայնություն հաստատել իրանական միջուկային ծրագրի մասին գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը իսպանական EL PAÍS թերթին տված հարցազրույցում։ «Երկրի ներսում բողոքների ճնշումը, մասնավորապես կանանց մահապատժի կիրառումը, Ռուսաստանին զենքի մատակարարումը (չնայած նրանք հերքում են, որ զենք են […]
Իրանը պատրաստ է բոլոր ոլորտներում համագործակցել Ղրղզստանի հետ, նշել է Խարազին՝ հավելելով, որ Թեհրանի համար Բիշքեկի հետ համագործակցության սահմանափակումներ չկան։
Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 5-ին, ժամը 06։39-ին ահազանգ է ստացել, որ Չիվա-Ելփին ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը թեքվել և միակողմանի փակել է ավտոճանապահը։
Դրոշմակնիքներն ընդհանուր առմամբ պարունակում են 1035 ունիկալ պատկերներ (կատալոգը հրապարակվել է 2008թ․ Ժ․ Խաչատրյանի ու Օ․ Նևերովի գրքում՝ սև-սպիտակ լուսանկաների տեսքով)։ Արխիվն ընդգրկում է քաղաքի կազմնավորման սկզբից մինչև Կորբուլոնի արշավանքն ընկած ժամանակահատվածը (մ․թ․ա․ 180թ – մ․թ․ 59թ․)։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն դադարեցրել է Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները՝ բավարարելով ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը:
Փետրվարի 5-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 6-7-ը սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վ։
Քաղցկեղի դեպքերն ամենաշատը գրանցվում է Լոռու մարզում, ապա նոր՝ Երևանում, ամենաքիչը դեպքերը Սյունիքում են։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Milliyet»-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին:
Ինչպես գիտեք, աշխարհում գոյություն է ունեցել մի առևտրական ուղի, որն անվանում են Մետաքսի ճանապարհ։ Այն կապում էր Ասիան Մերձավոր Արևելքի, Միջին Ասիայի հետ և այդ ժամանակահատվածում աշխարհի կենտրոնն այս տարածաշրջանն էր։ Սակայն 15-րդ դարում հայտնվում է արծաթի ճանապարհը, որը սկիզբ է դնում Եվրոպայի հեգեմոնիային և որի պատճառով աշխարհի դեմքն ուղղակի փոխվում է՝ հայտնվում է մի […]
Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հերթական միջնորդությամբ։
Փետրվարի 3-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 72-րդ կմ-ին իրար են բախվել «Կիա» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ: