Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնարին դարձնել Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) այլ երկրների հետ միասնական պաշտպանական տարածք ստեղծելու համատեղ աշխատանքին վերադառնալը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Քաղաքական առաջնահերթության շրջանակում Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, Արցախում ցեղասպանության և ՀՀ ինքնիշխան տարածքի բռնազավթման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու նպատակով, շարունակում է աշխատանքներն ամերիկյան Կոնգրեսում։ Ըստ այդմ՝ 2025թ․ ֆիսկալ տարվա համար ներկայացված «ԱՄՆ Ազգային պաշտպանական արտոնությունների ակտում» ներկայացվել են թվով տասը օրենսդրական առաջարկներ։
Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) խորհրդարանականների փոխնախագահ Գյուլիստան Քըլըչ Քյոչյիղիթի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել, երբ իր համակուսակցականներն ըդհանուր ժողովի ընթացքում ամբիոնի մոտ ակցիա են անցկացրել Հաքարիի համանահանգապետին ձերբակալելու և նրա փոխարեն իշխանական կուսակցության անդամին հոգաբարձու նշանակելու դեմ։
Սրբազան պայքար տելեգրամյան էջում տարածվել են այս լուսանկարները՝ կից գրությամբ. «Ուշադրություն. Շարժման ակցիաներին մասնակից որոշ «ցուցարարներ» վաղ առավոտյան ՆԳՆ շենքի առջև ստանում են իրենց հերթական հանձնարարականը»:
Բարեբախտաբար, մի քանի միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ դատապարտել են Հայաստանում մարդու իրավունքների բացակայությունը և քննադատել ոստիկանության դաժանությունը։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները հունիսի 5-ին՝ ըստ rate.am-ի:
Ծեծկռտուքի ընթացքում պարեկային ծառայողներին հանդարտվելու կոչով դիմած պատահական անցորդը նույնպես արժանանում է արցախցու ճակատագրին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող «Կասպից ծովի նավթն ու գազը 29-րդ միջազգային ցուցահանդես-խորհրդաժողովի» բացման շրջանակներում։ Էրդողանի ուղերձը ընթերցել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ադրբեջանում պաշտպանական արտադրանքի ներմուծումը կազատվի հարկերից և մաքսատուրքերից։
«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է այն հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հաշիվների հնարավոր սառեցման մասին, որոնք հրաժարվում են ենթարկվել «գործակալների մասին» օրենքին:
Քաղցր պղպեղները մաքրեք սերմերից, պտղամիսը բարակ տաշեղների ձևով կտրատեք:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակների համար նվիրական են սուրբ Գրիգոր Լուսավորչի` վիրապից ելնելու և սուրբ Էջմիածնի տոները` որպես ազգային կյանքի նշանակալի իրադարձություն` ի Քրիստոս համազգային մկրտության և 301 թվականին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու պատմական իրողությունների հիշատակություններ:
Դեկտեմբերից ի վեր Լեհաստանը ձերբակալել է 18 մարդու՝ Ռուսաստանի և Բելառուսի անունից դիվերսիոն գործողություններ իրականացնելու կասկածանքով, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի դեմ մահափորձ ծրագրած անձին։
Այրվածքի դեպքում պետք է մարմնի վնասված հատվածը պահել հոսող ջրի տակ, ասել է մաշկաբան Դարիա Պոնոմարևան։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում հերթականությամբ նշել է՝ ինչ է պետք անել այրվածքների ժամանակ։
Ամենահարուստ երկրների ցանկում 1-ին տեղը զբաղեցնում է Չինաստանը։ Նշվում է, որ Չինաստանի ՀՆԱ-ն կազմում է 35.29 տրիլիոն դոլար։ Երկրորդ տեղում Ամերիկայի Միացյալ Նահանգներն է՝ 28.78 տրիլիոն դոլար ՀՆԱ-ի ցուցանիշով։ Երրորդ տեղում 14.59 տրիլիոն դոլար ՀՆԱ-ի ցուցանիշով Հնդկաստանն է։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ Տիգրան Վարյանի մահվան գործով: ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 30 հազ. եվրոյի չափով ոչ նյութական վնասի հատուցում տալ մահացած զինծառայողի ծնողին՝ արձանագրելով Եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող կյանքի իրավունքի և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտումներ:
Ում համար էին ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանի ծաղիկները. ՄԻՊ Անահիտ Մանասյանը` Բաքոյանի աշխատասենյակում
Էդգար Ղազարյանը՝ Հայ եկեղեցու դեմ ադրբեջանա-թուրքական իշխանությունների հետևողական պայքարի մասին
Առաջնային խնդիրներից մեկը Էներգետիկայի նախարարության վերականգնումն է․ Վահե Դավթյան
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 1,23 դոլարով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 77,13 դոլարի:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրում քաղաքական ապաստան ստանալու արգելք է սահմանել այն միգրանտների համար, որոնք անօրինական կերպով հատում են Մեքսիկայի հետ սահմանը: Այս մասին ասված է Սպիտակ տակ հաղորդագրության մեջ։
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չի շարունակի պայքարը «Ռոլան Գարոս»-ում:
Միացյալ Նահանգներն անցկացրել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում: Այս մասին հաղորդում է Կալիֆորնիայի Վանդենբերգ տիեզերական ուժերի ռազմակայանի հրամանատարությունը:
Բագրատ Սրբազանը իր աջակիցների հետ հանդիպել է Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփել է օրը և ներկայացրել ապագա անցումային կառավարության սկզբունքները․
Թուրքիան Լեհաստանին մատակարարել է 24 հատ անօդաչու թռչող սարք։ Նշվում է, որ «TB2 բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ համաձայնագիրը երկու երկրների միջև ստագրվել էր 2021-ին։ Այս մատակարարմամբ Թուրքիան առաջին անգամ և՛ ՆԱՏՕ-ի, և՛ Եվրամիության (ԵՄ) անդամ երկիր արտահանեց անօդաչու թռչող սարք։
Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Առ այսօր, միջազգային որևէ կազմակերպություն կամ ՀՀ-ում իր առաքելությունն իրականացնող որևէ դեսպանություն, ձայն անգամ չի հանել ոստիկանական դեմոկրատիայի վերածված Հայաստանում տեղի ունեցող իրավախախտումների վերաբերյալ: Այնպես, ինչպես շատ հետևողականորեն արվում էր նախորդ իշխանությունների օրոք: Ես դա հասկանում եմ, որովհետև այս իշխանությունները հավատարիմ մարիոնետի պես ծառայում են նաև օտարերկրյա շահերին: Բայց մեր շատ ու շատ քաղաքացիների համար այդ լռությունը դիտվում է որպես անընդունելի թողտվություն:
Եվրամիության տարբեր երկրներից հարյուրավոր տրակտորներ հունիսի 4-ին կրկին հայտնվել են Բրյուսելի փողոցներում՝ Եվրախորհրդարանի ընտրություններից երկու օր առաջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։