Էրդողանը գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին զարգացումներից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող «Կասպից ծովի նավթն ու գազը 29-րդ միջազգային ցուցահանդես-խորհրդաժողովի» բացման շրջանակներում։ Էրդողանի ուղերձը ընթերցել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը հույս է հայտնել, որ այդ կազմակերպությունը կնպաստի Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության խորացմանը և տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձում տեղ են գտել հետևյալ ձևակերպումները.

«Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հիման վրա ձևավորվելիք բարօրության և խաղաղության համար մենք վճռականորեն շարունակում ենք մեր աշխատանքը։ Ես ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին դրական զարգացումները և ցանկանում ևս մեկ անգամ նշել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը մենք տեսնում ենք որպես պատմական հնարավորություն տարածաշրջանի ապագայի համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930