Հունվարի 18-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի անդամները Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարին սպառնացել են զանգվածային պաշտոնաթողություններով, եթե Համայնքների պալատի պատգամավորներին արգելվի փորձեր ձեռնարկել կանգնեցնելու Brexit-ի իրականացումն առանց հետագա համագործակցության համաձայնագրի:
Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն հայտարարել է, որ երկրում կարմրուկի համաճարակային բռնկում է եւ դրա դեմ պայքարի միակ միջոցը պատվաստումն է, որը բոլորի համար անվճար կդառնա։
Մեծ Բրիտանիան չի հասցնի մինչեւ Brexit-ը (միությունից դուրս գալը) կնքել առեւտրի շուրջն այն համաձայնագրերի մեծ մասը, որոնք կոչված են փոխարինելու Եվրամիության շրջանակներում 40 պայմանագրերին, որոնք սահմանում են դաշինքի առեւտրական հարաբերություններն աշխարհի առաջատար տնտեսությունների հետ:
7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներն ընտրեցին ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահներին: Այս մասին Ազգային ժողովի հունվարի 18-ի նիստի ընթացքում հայտեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը նախարարներին եւ տեղական վարչակազմերի ղեկավարներին պարտավորեցրել է ամեն շաբաթ հեռուստատեսության ուղիղ եթերում պատասխանել բնակչության հրատապ հարցերին:
«Որոշել ենք խումբ ստեղծել, որը կհավաքի վարկ ունեցողների տվյալները, որից հետո կդիմենք համապատասխան պաշտոնատար անձանց, որպեսզի միջամտեն վարկերը վերաձևակերպելու համար: Մարդկանց մեծ մասն ի վիճակի չեն մարել վարկերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մետալուրգիական արտադրամասի նախկին պետ Գարեգին Անթաշյանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Գորիս-Կապան ավտոճանապարհին ձյուն է տեղում:
Շվեդիայի ռիկսդագը (խորհրդարան) հունվարի 18-ին քվեարկել է ժամանակավոր կառավարության գործող ղեկավար Ստեֆան Լյովենին վարչապետ նշանակելու օգտին:
Տեղի է ունեցել Հանրային խորհրդի ամբողջական կազմով առաջին հանդիպումը, որը կրել է աշխատանքային խորհրդակցության բնույթ. այն վարել է Վազգեն Մանուկյանը։
Հունվարի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հայտարարած մրցույթի արդյունքում «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Արման Իսկանդարյանը: Ընկերության նոր տնօրենին աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը:
ՕՊԷՔ-ի քարտուղարությունը տվյալներ է հրապարակել ՕՊԷՔ+ երկրների կողմից նավթահանույթի կրճատման այն համաձայնությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել դեկտեմբերի 7-ին Վիեննայում։
«Ի վերջո, պարոն փոխնախագահը պետք է զգույշ լինի, որ իր յուրաքանչյուր ելույթից հետո մասնագիտական հանրությունը ոչ թե մոռանա, այլ հիշի, որ պարոն Սիմոնյանը իրավաբան է»։
«Տարակուսելի է ոչ թե այն, որ նման մալո հաղորդագրություն է եղել, այն այն, որ քաղաքական ուժերի մոտ այդ փաստաթուղթը քննարկման կամ տարակուսանքի առարկա չի դարձել։ Ինչքան է փոխվել քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկը, ինչքան են մոռացել իրական ազգային, պետական խնդիրների մասին, որ տարվա առաջին հույժ կարևոր հանդիպման անհասկանալի փաստաթուղթը հերթական պրես-ռելիզը դարձավ շատ ու շատ քաղաքական գործիչների համար»։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին 2 ամսով կալանավորելու ՀՀ հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:
Մոսկվան Բաքվից պարզաբանումներ է ակնկալում հանրապետության տարածք հայկական արմատներով ռուսաստանցիների մուտքի արգելման յուրաքանչյուր միջադեպի շուրջ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մերժել է Մանվել Գրիգորյանի պաշտպանների կողմից ներկայացված ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
Հունվարի 17-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդվել է, որ թունավորումով հիվանդանոց են ընդունվել 1987 թ. ծնված Դիանա Ս.-ն, 1958 թ. ծնված Լիանա Գ.-ն և 2008 թ. ծնված Էլեն Բ.-ն:
2014 թվականից սկսած ՈԶ N զորամասի անձնակազմը տեղեկացվել է, որ սոցիալական փաթեթով նախատեսված 72.000 ՀՀ դրամը փոխանցվել է տուրիստական կազմակերպություններին, սակայն զինծառայողներին փաստացի մատուցվել են 52.000 ՀՀ դրամ արժողության հանգստի ծառայություններ:
Հունվարի 17-ին, ժամը 11:45-ին, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգած կինը հայտնել է, որ տանն իրեն ծեծի են ենթարկել:
Վրաստանում եւս մեկ մարդ է մահացել այսպես կոչված «խոզագրիպի» վիրուսից (H1N1. A գրիպի վիրուսի ենթատեսակ):
Արդշինբանկը տրամադրում է անշարժ գույքի ձեռքբերման վարկեր «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում սկսած 10% կանխավճարից նախկին 30%-ի փոխարեն, ընդ որում՝ առանց լրացուցիչ գրավի պահանջի. չվճարված 10-20% կանխավճարի չափով Բանկն իրականացնում է կանխավճարի ապահովագրություն հաճախորդի փոխարեն:
2018-2019 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման ուսումնական պարապմունքները սկսվելու են փետրվարի 11-ից, իսկ հեռակա ուսուցման ուսումնական պարապմունքները՝ մարտի 11-ից:
Գերմանիայից, մասնավորապես, Սաքսոնիայի տարածաշրջանից, արտաքսել են Վրաստանի 62 քաղաքացիների:
Հայաստանի ապահովագրողների բյուրոն նախագիծ է մշակել, որը թույլ է տալու, որպեսզի դաշտն ազատականացվի, ապահովագրական ընկերությունները մրցակցեն:
Հունվարի 14-ից 18-ը Հայաստանի Հանրապետությունում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության «Բեյջինգ Դեֆենս» ընկերության պատվիրակությունը` հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի քննարկման նպատակով:
Թուրքիայի խորհրդարանում «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը պահանջել է, որ Մեջլիսն զբաղվի պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության գործի ուսումնասիրությամբ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ:
Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը չհայտարարված այց է կատարել ՊՆ կենտրոնական հավաքակայան, ծանոթացել զորակոչիկների ընդունման, վիճակահանության և բուժզննության կազմակերպման, մանդատային հանձանաժողովի աշխատանքներին, զրուցել զորակոչիկների և ծնողների հետ: