Բաժիններ՝

Ստեֆան Լյովենն ընտրվեց Շվեդիայի վարչապետ. SVT

Շվեդիայի ռիկսդագը (խորհրդարան) հունվարի 18-ին քվեարկել է ժամանակավոր կառավարության գործող ղեկավար Ստեֆան Լյովենին վարչապետ նշանակելու օգտին: Այդ մասին հայտնել է SVT հեռուստաալիքը:

Որոշումն ընդունվել է կառավարության ձեւավորման շուրջ բանակցություններից 4,5 ամիս անց եւ նշանակում է քաղաքական ճգնաժամի ավարտը երկրում: Լյովենի թեկնածության օգտին արտահայտվել է 115 պատգամավոր, դեմ՝ 153-ը: Խորհրդարանի 77 անդամ ձեռնպահ է նացել: Լյովենը նախարարների կաբինետը գլխավորել է երկրորդ անգամ անընդմեջ, նրա լիազորությունների ժամկետը կկազմի 4 տարի:

Սեպտեմբերի 9-ին անցկացված ընտրությունների արդյունքներով՝ երկու ավանդական կուսակցական դաշինքներից (կարմրա-կանաչներ եւ աջ կենտրոնամետներ) ոչ մեկը մեծամասնություն չէր ստացել խորհրդարանում, նրանց միայն մեկ մանդատ էր բաժանել՝ 144՝ 143-ի դիմաց:

Վարչապետի նշանակման հարցի շուրջ կայացած քվեարկությունը թվով երրորդն է դարձել ընտրություններից հետո: 2018 թվականի նոյեմբերի 14-ին պատգամավորները մերժել են Չափավոր կոալիցիոն կուսակցության նախագահ Ուլֆ Քրիստերսոնի, իսկ դեկտեմբերի 14-ին՝ Ստեֆան Լյովենի թեկնածությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս