
Գերմանիայից արտաքսել են Վրաստանի 62 քաղաքացիների

Գերմանիայից, մասնավորապես, Սաքսոնիայի տարածաշրջանից, արտաքսել են Վրաստանի 62 քաղաքացիների: Այդ մասին տեղեկատվություն է տարածել գերմանական RTL հրատարակությունը:
Ինչպես նշում է մեդիան, Սաքսոնիայի տարածաշրջանում 26 անձանց մերժել են ապաստան տալ, մյուսներն ապաստան էին խնդրում Գերմանիայի այլ տարածաշրջաններում: Վերջին անգամ Գերմանիայից վրացիների զանգվածային արտաքսում է տեղի ունեցել 2018 թվականին: Այն ժամանակ հայրենիք էին ուղարկել Վրաստանի 65 քաղաքացիների, հաղորդել է «Գրուզիա Online»-ը: