Մանվել Գրիգորյանի գործով դատավորը մերժել է ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մերժել է Մանվել Գրիգորյանի պաշտպանների կողմից  ներկայացված ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Դատական նիստն այս պահին ընդմիջվել է:

Դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակվել: Դեկտեմբերի 24-ին Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ: Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնականհամաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդմասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակովիր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելուհամար:

Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ուդատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորիպաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որիրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում:

Ազգային անվտանգության ծառայության ԱԱԾ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես ասված էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվելէր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրմամբ սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերիպարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկվածօգնությունն էր առաջնագծի զինվորներին:

Տեսանյութեր

Լրահոս