Բաժիններ՝

«Համակարգի առջև դրված են կարևոր և պատասխանատու խնդիրներ». Բակո Սահակյան

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության 2018 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:

Իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ 2018 թվականն ակտիվ ժամանակաշրջան էր, որի ընթացքում Արցախի Հանրապետության ոստիկանությունը ծավալուն աշխատանք է տարել հանրապետությունում կայունության պահպանման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման ուղղությամբ:
Նախագահը հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության գործունեությունը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար:

«Համակարգի առջեւ դրված են կարեւոր եւ պատասխանատու խնդիրներ: Անհրաժեշտ է շարունակել հետեւողական աշխատանքը՝ ուղղված բնակչության անվտանգության ապահովմանը, հասարակական կարգի պահպանմանը, մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանությանը, հանցավորության դեմ պայքարի կազմակերպմանը»,- ընդգծել է Նախագահ Սահակյանը:

Երկրի ղեկավարը նշել է, որ ոստիկանությունն ունի համապատասխան ներուժ այդ խնդիրները հաջողությամբ լուծելու համար՝ համոզմունք հայտնելով, որ գերատեսչության յուրաքանչյուր աշխատակից քաջ գիտակցում է իր ծառայության կարեւորությունը եւ պատասխանատվության բարձր աստիճանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս