
ՌԴ-ի ԱԴԾ-ն ձերբակալել է 30 դրամանենգների, որոնք կեղծ թղթադրամներ են իրացրել 20 տարածաշրջանում

Ռուսաստանի ԱՆվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ներքին գործերի նախարարության հետ համատեղ ձերբակալել է հանցավոր ընկերության 30 մասնակիցների, որոնք զբաղվել են բարձր որակի կեղծ թղթադրամների պատրաստմամբ եւ Ռուսաստանի 20 տարածաշրջանում դրանց իրացմամբ: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են ԱԴԾ-ի Հասարակական կապերի կենտրոնում (ՀԿԿ):
«Անվտանգության դաշինային ծառայության կողմից ներքին գործերի նախարարության հետ համատեղ մայրաքաղաքի եւ Դաղստանի Հանրապետության տարածքում կասեցված է միջտարածաշրջանային հանցավոր խմբավորման գործունեությունը, որի մասնակիցները պատրաստել եւ իրացրել են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի բարձրորակ կեղծ դրամանիշեր:
Ձերբակալված է կազմակերպված հանցավոր խմբավորման 30 մասնակից»,- հայտնել են Անվտանգության դաշնային ծառայության Հասարակական կապերի կենտրոնում: «Կազմակերպված հանցախմբի գործունեության միջոցների ապահովումն իրականացվել է արտասահմանից»,- հավելել են ՀՀԿ-ում: