Մարտի 19-ին, ժամը 11:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թաիրովի փողոցում՝ թիվ 81 դպրոցի (չգործող) մոտակայքում, պարսպի պատը փլվել և լցվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանում ներքաղաքական իրավիճակը երբեք ավելի կայուն չի եղել, քան այսօր: Այս մասին Մատենադարանում հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ սա ոչ թե ռեպրեսիվ, այլ ժողովրդավարական կայունություն է: Իսկ ՀՀ կառավարության ծրագրի իրականացման վերաբերյալ զեկույցում մանրամասն նկարագրված է, թե ինչ ծավալների փոփոխություններ են կատարվել երկրում այս ընթացքում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խիստ նկատողություն է հայտարարել ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանին՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա ՀՀ կառավարության ավտոմեքենաների համար նախատեսված կայանատեղին է։ Այն կառուցվել է Անտառային փողոցի վրա և հետագայում երկու կողմից փակվել է ավտոփակոցներոով և տարիներ շարունակ հանդիսացել է միայն նախագահական ավտոմեքենաների համար հասանելի միջանցք։
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետների երկարացման հարցը լուծվելու է Եվրամիության պետությունների ղեկավարների՝ մարտի 21-22-ին կայանալիք գագաթնաժողովում:
ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարկինդոն հայտարարել է, թե կասկածում է իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու ԱՄՆ-ի հնարավորությանը:
Դեռևս 2018 թվականի հուլիսին Varks.am-ը նախաձեռնեց Barigortser.am սոցիալական նախագիծը, որն ուղղված է ՀՀ և ԼՂՀ բնակչության կենսամակարդակի բարելավման գաղափարներին։ Ընկերությունն աջակցում է հանրային նշանակության բոլոր այն նախագծերին, որոնք առնչվում են կրթության, մշակույթի, սպորտի և շրջակա միջավայրի բարելավմանն ու զարգացմանը։
Եվրասիական տնտեսական միության մասնակիցները ներկայում համագործակցության առումով հասել են սոսկ ազատ առեւտրի գոտու, բայց ոչ լիարժեք տնտեսական ինտեգրացիոն միավորման մակարդակին:
1-ին զորամիավորումում անցկացվել են վաշտերի հրամանատարների և նրանց տեղակալների 5-օրյա հավաքները։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 314-րդ (Պաշտոնեական կեղծիքը) հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինդոնեզիայի Պապուա արեւելյան նահանգում հեղեղումների ու սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 89-ի, եւս 159 հոգի տուժել է:
Հարավային Կորեայի զինվորականները ԿԺԴՀ-ում միջուկային ծրագրի հետ կապված ակտիվություն են արձանագրում:
Հայ հրագիձները թիմային բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու էլեկտրատեխնիկայի խանութ-սրահից դյուրակիր համակարգիչ գողացած անձի ինքնությունը։
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը նամակ է ուղարկել G20-ի ղեկավարներին՝ կոչ անելով ուժեղացնել հսկողությունը սոցցանցերի նկատմամբ՝ կապված Նոր Զելանդիայում կատարված ահաբեկչական գործողության հետ:
Քիչ առաջ Մատենադարանի դահլիճում մեկնարկես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը:
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամներ ընտրված Սուրեն Գալստյանն ու Կարեն Անթաշյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին:
Կնոջ բերանը փակել են, ամուսնուն՝ դանակահարել․ ոստիկանները բացահայտել են ավազակային հարձակումը:
Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Պետեր Էրիկսոնը մարտի 21-22-ը կայցելի Հայաստան:
Warner Brothers կինոընկերության ղեկավար Քեւին Ցուձիհարան պաշտոնաթող է եղել անավատարմության մեղադրանքներից հետո:
Արդշինբանկը «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2019 թվականի «Տարվա լավագույն բանկ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում դիտել են «44 աստիճանի վրա» ներկայացումը:
Մարտի 8-ին, ժամը 14.00-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 1-ին շենքի բնակարաններից մեկում ավազակային հարձակում է կատարվել:
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի վրա անհիմն հղում անելով, պետական պաշտոնյաները երբեմն փորձում են սահմանափակել Օրենքով չարգելվող տեղեկություններ ստանալ։ Սույն օրենքով սահմանվել է, թե ի՞նչ է նշանակում «տեղեկություն», դա անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներ՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ), իսկ 8-րդ՝
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, մարտի 18-ին, ժամը 18։30-ի սահմաններում, զենք և զինամթերք պահելու կասկածանքով, Ծիծեռնակաբերդի խճուղուց ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Հայկ Սարգսյանին։
Երևանի քաղաքապետարանում մարտի 19-ին մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստը:
Վենեսուելացի գեներալ Կառլոս Ռոտոնդարոն մարտի 18-ին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է Բոլիվարյան Հանրապետության նախագահ:
Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Կադաստրի կոմիտի ղեկավարի հրամանով սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչության պետ է նշանակվել 41-ամյա Արման Օսիկյանը։ Նա Կադաստրում աշխատում է 2002 թվականից։ Նշանակման մասին հայտնելիս Սարհատ Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցության մասնակիցներին համոզմունքը փոխանցեց, որ Օսիկյանի երկար տարիների փորձը կօգնի այս վարչության դերը վերարժևորելուն.