Հարավկորեացի զինվորականները ԿԺԴՀ-ում «միջուկային ակտիվության» նշաններ են արձանագրել
Հարավային Կորեայի զինվորականները ԿԺԴՀ-ում միջուկային ծրագրի հետ կապված ակտիվություն են արձանագրում: Ինչպես մարտի 19-ին հայտնել է KBS հեռուստաալիքը, այդ մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Չոն Գյոն Դուն խորհրդարանի պաշտպանության հարցերի կոմիտեի՝ մարտի 18-ին կայացած նիստում։
«Կոմիտեի անդամ, Կորեայի ազատության կուսակցությունից պատգամավոր Պեկ Սին Չժուն նախարարին հարց է տվել, թե Հյուսիսում ակտվիություն նկատվում է արդյոք զինագործական ատոմի ոլորտում: Նախարարը դրան դրական է պատասխանել»,- նշել է հեռուստաալիքը՝ չճշտելով, թե կոնկրետ ինչ գործունեության մասին է խոսքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: