Կյանքի 69-րդ տարում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բուլդակովը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ կնքել է 10 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամի վարկային պայմանագիր: Կողմերի միջև այս համագործակցության նպատակը ՓՄՁ-ների զարգացմանը խթանելն է:
Ապրիլի 3-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախարարության ղեկավար կազմի հետ անցկացրեց ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն:
«Մեծ ցավ էինք ապրում, սակայն ոչինչ այլևս չէինք կարող փոխել, ուստի անհրաժեշտ էր անցնել մարտական հերթափոխի, որպեսզի այլ զոհեր չունենայինք։ Թշնամին ամբողջ շփման գծով անցել էր հարձակման՝ նպատակ ունենալով գրավել Ստեփանակերտը, այսինքն՝ Ջաբրաիլից ու Թալիշից սկսեին, Աղդամում վերադասավորվեին, ինչպես երեկ Վիտալի Բալասանյանն ասաց, Աղդամում Ալիևը պետք է ողջուներ իր զորաբանակը, և «մարշով» մտնեին Ստեփանակերտ, սակայն մեր բանակի շնորհիվ՝ թշնամու «կայծակնային» պատերազմը չստացվեց։
Գարեգին Խումարյանը Հանրային ռադիոընկերության նոր գործադիր տնօրենն է։ Նման որոշում է ընդունել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը՝ ապրիլի 3-ին տեղի ունեցած նիստում։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդկային տրամաբանությունը երբեմն դյուրին է լինում «անջատել» ակնհայտ անտրամաբանական միֆերով ու որքանով միֆն անտրամաբանական է, այնքանով այն հավանական է թվում։ Պետք է վերջապես այդ մանիպուլյացիայի վերջը տրվի։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ոչ թե Մինսկի խմբի համանախագահներն են մոռացության մատնել, այլ հայկական կողմը դրանք չի մղել առաջին պլան։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ը կբարձրանա 4-5 աստիճանով, 6-ի ցերեկը նույնքանով կնվազի, 7-ի ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով։
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ սակրավորների խումբը նոր ղեկավար ունի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը, ականազերծման խմբի ղեկավարը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանն է:
Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ասոցիացիայի գործադիր տնօրեն Նիկոլայ Կոմլևի փոխանցմամբ՝ որոշել են այն կազմակերպել հետխորհրդային այն երկրներում, որտեղ կան IT ուժեղ դպրոցներ:
Նիկոլ Փաշինյանը դատարանում է վկայի կարգավիճակով. ուղիղ. factor.am
«Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման առանձնահատկությունն այն էր, որ սա մեր նոր իշխանության ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական դեբյուտն էր Արցախի բանակցություններում։ Մինչև այդ մի քանի հանդիպումներ Ալիևի հետ արդեն եղել էին, բայց այդուհանդերձ, դրանց չէր տրվում որևէ պաշտոնական կարգավիճակ։ Կարծում եմ՝ միջազգային դերակատարների համար շատ կարևոր էր, թե, ի վերջո, ինչ վարքագիծ է դրսևորում ՀՀ այսօրվա ղեկավարը, ինչ տակտիկա ու մեթոդոլոգիա է ընտրում բանակցային գործընթացում»:
Ամերիկացի եւս երկու կանայք են ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին մեղադրել անպատշաճ պահվածքի մեջ, Բայդենի դեմ նման գանգատների ընդհանուր քանակը հասել է չորսի:
«Ավելին, այդ հրամանագրի համապատասխանությունը միջազգային պայմանագրերին երբևիցե չի վիճարկվել, ներառյալ՝ որևէ միջազգային կառույցի կողմից»,-ասում է Սարգիս Գրիգորյանը։
Կառավարությունում վերջին պաշտոնանկությունների մեջ ամենաինտրիգայինը, թերևս, դրանցից երկուսն էին՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մոր՝ Մարգարիտ Ազարյանի և Տեսչական մարմինների գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանի անսպասելի ազատումը:
Կոնվերս Բանկը, Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում, հայտարարում է լոյալության հերթական ծրագրի՝ #ՎիզաԴեպիԵվրոպա ակցիայի մեկնարկի մասին:
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Երկաթգիծ փողոցի շենքերից մեկի իր բնակարանում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի:
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, հաշվի առնելով վերջին շրջանում մեր քաղաքացիներից ստացվող բազմաթիվ բողոքներն ու դժգոհությունները, ԱԳԼՃԿ բոլոր տնտեսվարողներին և աշխատակիցներին հորդորում է խստագույնս հետևել լցակայաններում վաճառվող գազի չափաբաժնին:
«Միշտ ամուսնուս կողքին». Աննա Հակոբյան. «Ամերիկայի ձայն»
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պատրաստ է եղել հրաժարվելու ՆԱՏՕ-ին անդամակցելուց եւ Վրաստանի տարածքում թողնելու ռուսական ռազմակայանները՝ տարածքային ամբողջականության դիմաց:
Նախորդ շաբաթ ռուսական ազդեցիկ լրատվամիջոցներից մի քանիսը անդրադարձան ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի գործին: Մի կողմ թողնելով քաղաքական բաղադրիչը, անդրադառնանք այն իրավական հարցերին, որոնք հնչեցվեցին ռուսական ԶԼՄ-ներով:
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւն ապրիլի 3-ին ժամանել է Մոսկվա, այդ պաշտոնական այցը դարձել է նրա առաջին արտասահմանյան ուղեւորությունը պետության ղեկավարի պաշտոնում։
«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 2-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 73-ամյա Սիլվարդ Զ.-ին։
Շիրակի մարզի Բենիամին գյուղում գազի արտահոսքի հետևանքով մահացել է 1938 թվականին ծնված Վարսիկ Շիրինյանը,իսկ որդին ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում խոշոր չափերով խարդախություն, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ, պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքները:
ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի նախագահ Արա Նաջարյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ: Ինչպես հաղորդում է myglendalecitynews.org կայքը, Նաջարյանն այդ պաշտոնում փոխարինում է Զարեհ Սինանյանին:
Համաշխարհային վարկանշող Fitch Ratings ընկերությունը վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) “B+” վարկանիշը` «Կայուն» կանխատեսմամբ:
«Տարոմ» ավիաընկերությունը շաբաթական երկու, հետագայում արդեն երեք կանոնավոր չվերթներ կիրականացնի Բուխարեստ-Երևան ուղղությամբ:
Չինաստանում դանակով զինված տղամարդը Հունանի նահանգում հարձակվել է տարրական դպրոցներից մեկի աշակերտների վրա: