Տաք օդային հոսանքների ներթափանցումը արդեն սկսվել է։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին այցելել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրություն եւ հանդիպել թերթի աշխատակիցների հետ:
«Այստեղ իրոնիայի բան չկա հա-հա, հի-հի, դուրս եկեք մանկապարտեզի այս տարիքից, հարգելի գործընկերներ,- նշեց Թ. Վարդանյանը և դիմելով քաղաքապետին՝ ասաց,- Արդեն ձյուն էլ է գալիս, ասում եք՝ նախկին իշխանություններից ենք ժառանգել, «թարգեք», արդեն ամոթ է, արդեն 7 ամիս է՝ քաղաքային իշխանություն եք, մի բան էլ դուք արեք»։
Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ տեղ են գտել կենսաթոշակային ոլորտում առկա թե՛ գործնական, թե՛ օրենսդրական խնդիրներ։ Արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների հիման վրա վեր են հանվել ոլորտում առկա համակարգային խնդիրներ:
2018թ. հուլիսի 24-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը բողոք էր ներկայացրել Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժին` Ամուլսարի ճանապարհները ապօրինի շրջափակած անձանց դեմ քրեական գործ հարուցելու պահանջով:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչեւ 27 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչեւ 35 տարին լրանալը (այսուհետ` պահեստազորի սպայական կազմ):
Բելառուսը հույս ունի մինչեւ այս տարվա վերջը Ռուսաստանի նավթի այլընտրական ներմուծում սկսել Բալթյան երկրների եւ Ուկրաինայի նավահանգիստների միջոցով:
Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանի ուղեկցությամբ ապրիլի 23-ին Ֆրանսիայի «Համազգային» (ք. Մարսել), «Դպրոցասեր տիկնանց» (Ռենսի/Փարիզ) և «Սուրբ Մեսրոպ-Արապեան» (ք. Ալֆորվիլ) հայկական ամենօրյա վարժարանների աշակերտները և ուսուցիչները շրջայց կատարեցին Հայաստանի Հանրապետության կառավարության շենքում:
Ուկրաինայի տարբեր քաղաքների հայկական համայնքների կողմից Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի շրջանակում ծրագրվել և իրականացվելու են հիշատակի բազմաթիվ միջոցառումներ:
Համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել էր սպանությամբ։
«Մարդուն, ում հրահանգ են տալիս՝ դիմում գրել ու դուրս գալ, և նա չի պաշտպանում իր իրավունքները, ամենևին քաղաքացիական գիտակցության մասին չի խոսում: Առանց քաղաքացի ունենալու՝ քաղաքացու օր ենք նշում: Կամ, եթե վառելու, սպանելու պահանջները կփոխվեն կառուցելու, ստեղծելու պահանջներով, այս դեպքում եկեք տոնենք քաղաքացու օրը»:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ Ասաֆը հայտարարել է, որ թագավորությունը երախտագիտություն է հայտնում իրանական նավթի գնման պատժամիջոցներից բացառությունների վերացման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման առնչությամբ։
Առնվազն 45 երեխա ու դեռահաս է զոհվել ապրիլի 21-ին Շրի Լանկայում իրականացված մի շարք պայթյունների հետեւանքով:
Երբ ապրիլի 22-ի երեկոյան Շենգավիթից ինձ ու Սասունին բերեցին այստեղ, մի անասելի հանգստություն իջավ վրաս։ Բոլոր զգայարաններս անջատվել էին կարծես։ Մեզնից վերցրեցին գոտիներս և կոշիկներիս կապիչները, մնացածը Շենգավիթում ՀՔԾ քննիչներն էին վերցրել։ Խնդրեցի մի կապիչը երկու կես անել, որ գոնե փոքրիկ կապ կարողանամ անել վերևի անցքերով, որ կարողանամ քայլել։ Համաձայնեցին։
Իրանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վավերացրել է այն օրինագծի բոլոր դրույթները, որը ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ներառում է ահաբեկչական խմբավորումների թվում:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն այսօր ավագանու նիստի ժամանակ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովի ելույթին, որի ժամանակ նա իր զարմանք էր արտահայտել, թե կան մանկապարտեզներ, որոնց շենքերում տեղակայված են ԵԿՄ-ի գրասենյակներ, նշեց, որ ցավում է, որ իր գործընկերը չի գիտակցում ԵԿՄ-ի թողած ժառանգությունը։
Քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ավագանու ընդդիմադիր խմբակցությունների հայտարություններին, որ քաղաքապետը տարբերակում է դնում խմբակցությունների միջև, վստահեցրեց՝ նման բան չկա։
Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Շրի Լանկայում իրականացված մի շարք պայթյունների պատասխանատվությունը:
Փարիզում ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել:
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով` ծրագրեր կան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաջորդ հանդիպման հետ կապված:
Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ խարդախություն կատարած անձանց ինքնությունը:
«Մեր հարաբերությունները պահպանում են ամբողջական շարունակականությունը: Դրանք ամուր են, շատ ուժեղ հիմք ունեն: Դրանք միտված են դեպի ապագա»:
Ապրիլի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Քաղաքական լիգայի» համակարգող, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին:
«Հայաստանի ԱԳՆ-ն համառորեն լռում է: Ամիսներ շարունակ բարձրաձայնում եմ այս հարցը, բայց ինչպես ցույց է տալիս այս մեկ տարին, լուրջ հարցերը Հայաստանի նոր իշխանություններին չեն հետաքրքրում: Այսօր Ադրբեջանը հայտարարել է, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը կստորագրվի մայիսի 13-ին»:
2018թ. ապրիլ 23-ը մեր նորօրյա ժամանակագրության կարեւորագույն հանգրվաններից է: Հարյուր հազարավոր արժանապատիվ հայեր միակամ «ոչ» ասացին հանցավոր իշխանության վերարտադրության բոլոր փորձերին, ինչը դարձավ խաղաղ ընդվզման միջոցով Նոր Հայաստանի կերտման դժվարին շրջափուլ, որի հիմքում ժողովրդի հավաքական կամքի առջեւ իշխող խմբավորումների անզորությունն էր:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան «զինագործների» կազմում մշուշոտ է:
Ապրիլի 23-ին, ժամը 11:14-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում այրվում է էլեկտրական ենթակայան:
Շրի Լանկայի իշխանությունները գտնում են, որ երկրում տեղի ծայրահեղականների կողմից պայթյուններն իրականացվել են վերջերս Նոր Զելանդիայում կատարված ահաբեկչությանն ի պատասխան:
«Ես հասկանում եմ, որ մենք այստեղ ունենք ավագանու անդամներ, որոնք քաղհասարակության ակտիվ անդամներ են եղել, և այս պահին քաղհասարակությունն անապատացված վիճակում է մնացել, քանի որ բոլորը եկել են գործադիր կամ քաղաքային իշխանություն։ Ուստի որևէ կերպ չեն կարողանում պատկերացնել, թե ինչ է նշանակում՝ լինել ավագանու անդամ, և իրենց աշխատանքն ինչպես պետք է կազմակերպեն։