Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» եւ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունները Գերագույն ռադայի ընտրություններում ամենուրեք պարտություն են կրում միամանդատ ընտրատարածքներում:
Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը եւ երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը կարող են սեպտեմբերին կառավարության կազմում փոփոխություններ կատարել:
Ամերիկյան «Wall Street Journal» պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականներին ասել է, որ չի ցանկանում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Սպիտակ տան ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատժամիջոցներ չկիրառելու երաշխիք է իբր տվել։
Հուլիսի 21-ին, ժամը 19.20-ին, 65-ամյա մի կին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ մոտ ժամուկես առաջ դստեր նախկին ամուսինը իր տան դիմաց զենքով կրակել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում ներկա է գտնվել ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Վարչապետը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին ուսումնական հաստատություններն ավարտելու, սպայական կոչում ստանալու կապակցությամբ և մի խումբ շրջանավարտների անձամբ հանձնել ավարտական փաստաթղթերը:
Կրակոց՝ Գյումրու Տեքստիլագործների թաղամասի Իսահակյան փողոցում։Հուլիսի 21-ին ժամը 18-ի սահմաններում Իսահակյան փողոցում կրակոց է հնչել:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Նարեկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, տարածքային քննչական վարչության պետ։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծում եմ այսօր առաջին անգամ Հայաստանի Զինված ուժերի պաշտոնական միջոցառման ժամանակ Հայաստանի ղեկավարի կողմից օգտագործվեց «Տիկնայք եւ պարոնայք սպաներ» արտահայտությունը:
Իրանը եւ լիբանանյան շիաների «Հըզբոլլահ» կազմակերպությունն օգնություն են ցույց տալիս Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյին եւ անմիջականորեն սպառնում են Արեւմտյան կիսագնդի երկրների անվտանգությանը:
Թուրքիայի հյուսիսարևմտյան Թեքիրդաղ նահանգում սննդային թունավորման դեպք է գրանցվել:
Ռուսական արտադրության ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում կլինեն մինչև 2020 թ. սկիզբը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
72 տարեկան հասակում մահացել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:
Թուրքական «Otokar» ընկերությունը ներկայացրել է տեղական արտադրության առաջին էլեկտրական զրահամեքենան: «Akrep II» ընտանիքին պատկանող այս մոդելը՝ «Akrep IIe»-ն առաջին անգամ ներկայացվել է «IDEF 2019» 14-րդ միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում:
Նիգերիայի Կվարա նահանգի ոստիկանությունը գործողություններ է սկսել՝ նիգերիացիների կողմից առևանգված Թուրքիայի քաղաքացիներին ազատելու համար:
Նրա խոսքով՝ լարվածությունը կապված է երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների հետ, որոնք թեև երկկողմանի են, սակայն ադրբեջանական կողմը փորձում է խափանել հայկական կողմի աշխատանքը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օգնել է իրականացնել տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոցի սանի երազանքը:
«Կրակոցը եղել է ոչ նպատակային, այսինքն` ոչ թիրախավորող: Ամեն դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկել, նաև կապ է հաստատված հարևանի հետ, որպեսզի այդ դեպքերը չկրկնվեն»,- ասաց Տոնոյանը:
ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Ա. Վանեցյանը ՊՆ-ում մասնակցում է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը:
Հայաստանյան դատաիրավական համակարգը, որը սահմանադրության համաձայն, ՀՀ-ում արդարադատության կայացման երաշխավորն է, պետության և քաղաքացիների իրավունքների պաշտպանության հանձնառուն, նախորդ անձնիշխան և հակաժողովրդավարական վարչակարգերի հետևողական քաղաքականության հետևանքով վերածվել էր օրենսդիր և գործադիր իշխանության կցորդի ու կամակատարի:
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար գործարկել է նոր ծառայություն. Бэст միջազգային դրամական փոխանցումների համակարգի միջոցով դրամական փոխանցումների ուղարկում անմիջապես Visa/Mastercard/МИР քարտերին՝ թողարկված ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան բանկերի կողմից:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին Ստեփանակերտում ներկա է գտնվել միջազգային սպորտային պարերի մրցույթ-փառատոնի եզրափակչին եւ մրցանակներ հանձնել հաղթողներին:
Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում։
Ուկրաինայի նորընտիր Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» նախագահական կուսակցությունը կարող է ստանալ 237 տեղ եւ ինքնուրույն մեծամասնություն կազմել:
Նախագահ Արմեն Սարգսյանը չափազանց տպավորված է Լոռվա բնաշխարհի տեսարժան վայրերով: Այդ մասին նախագահն ասել է Լոռու մարզ աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում:
Իրանում դատարանը դատավճիռ է կայացրել 17 մարդու նկատմամբ, որոնք մեղադրվել են ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեջ:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Հայրավանք համայնք, որտեղ այս պահին ընթանում են ֆուտբոլի փոքր խաղադաշտի կառուցման եւ Բարի գալուստ փողոցի հիմնանորոգման աշխատանքները:
Հնդկաստանի Ասամի եւ Բիհարի նահանգներում առնվազն 166 մարդ է զոհվել հզոր մուսոնային տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների պատճառով:
Առնվազն հինգ մարդ է զոհվել եւ վեցը՝ վիրավորվել Մեքսիկայում Ակապուլկո առողջավայրի (Գոռերոյի արեւմտյան նահանգ) զբոսաշրջային գոտու բարերից մեկում այցելուների վրա անհայտ անձանց հարձակվելու հետեւանքով:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական տեղափոխման դեմ պայքարը:
2019 թվականի հուլիսի 4-ին Ձեր կողմից մակագրված 7/1-1358 «Գարդասիլ-4» պատվաստանյութին վերաբերվող փաստաթղթում նշված է, որ Ձեր հարցմանն ի պատասխան ՀՀ ԱՆ-ն տեղեկացրել է, որ. «13 տարեկան աղջիկները պատվաստվում են պլանային ծրագրի շրջանակներում, իսկ ավելի բարձր տարիքային խմբերում իրականացվող պատվաստումները պայմանավորված են հակահամաճարակային անհրաժեշտությամբ և նպատակ ունեն նվազեցնելու մարդու պապիլոմավիրուսի շրջանառությունը»։