Թուրքիայում ներկայացվել է 1-ին տեղական էլեկտրական զրահամեքենան
Թուրքական «Otokar» ընկերությունը ներկայացրել է տեղական արտադրության առաջին էլեկտրական զրահամեքենան: «Akrep II» ընտանիքին պատկանող այս մոդելը՝ «Akrep IIe»-ն առաջին անգամ ներկայացվել է «IDEF 2019» 14-րդ միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում:
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Akrep IIe»-ն կարող է որպես էներգիայի աղբյուր օգտագործել ինչպես էլեկտրականությունը, այնպես էլ դիզլային կամ հիբրիդային վառելիքը: Այլ զրահամեքնաների համեմատ այս մոդելն ապահովում է ավելի մեծ արագություն, գործում է ավելի անձայն:
«Otokar» ընկերությունը շարունակում է զրահամեքենայի կատարելագործման և թեստավորման աշխատանքները: «Akrep IIe» մոդելը կարող է ունենալ մի քանի տարբերակներ՝ ըստ կիրառման նպատակի: Այն կարող է ծառայել որպես հակահետահուզական գործիք, հայտնաբերել, հետևել և անհրաժեշտության դեպքում թիրախավորել ու խոցել հակառակորդի հետախուզական սարքերը:
Բացի այդ զրահամեքնան կարող է որպես հարթակ ծառայել 90մմ տրամաչափով ականանետի տեղադրման համար: Զրահամեքենան կարող է կրել նաև միջին տրամաչափի զինատեսակներով հագեցած աշտարակ, ինչպես նաև հարմար է լազերային զենքերի տեղադրման համար: