ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել Visa/Mastercard/МИР քարտերին ամբողջ աշխարհով
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար գործարկել է նոր ծառայություն. Бэст միջազգային դրամական փոխանցումների համակարգի միջոցով դրամական փոխանցումների ուղարկում անմիջապես Visa/Mastercard/МИР քարտերին՝ թողարկված ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան բանկերի կողմից:
Այսուհետ հնարավոր է ՎՏԲ-Հայաստան Բանկի 71 մասնաճյուղերից Бэст միջազգային դրամական փոխանցումների համակարգի միջոցով կատարել դրամական փոխանցումներ ողջ աշխարհով՝ անմիջապես փոխանցումը ստացողի Visa / Mastercard / МИР քարտերին:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են օգտվել նաև «Հեռախոսային բանկ» ծառայությունից, որի շնորհիվ ցանկացած պահի ու ցանկացած վայրից կարելի է զանգահարել Բանկի Կոնտակտային կենտրոն և ուղարկել դրամական փոխանցումներ առանց մասնաճյուղ այցելելու:
Փոխանցում կատարելու համար բավական է իմանալ ստացողի քարտի մասին հետևյալ տեղեկությունները`
- քարտի տեսակը (Visa/Mastercard/МИР),
- քարտի համարը,
- ստացողի ԱԱՀ,
- քարտի թողարկման երկիրը:
Փոխանցումները կատարվում են ռուսական ռուբլով (ավտոմատ կերպով փոխարկվելով փոխանցումը ստացողի քարտի արժույթի) հետևյալ միջնորդավճարով՝
- 1%՝ ռուսական բանկերի կողմից թողարկած քարտերին փոխանցումներ կատարելու դեպքում
- 2%՝ արտասահմանյան բանկերի կողմից թողարկած քարտերին փոխանցումներ կատարելու դեպքում
Փոխանցումները հասանելի են դառնում փոխանցումը ստացող հաճախորդի քարտին հաշված րոպեների ընթացքում և կարող են օգտագործվել թե’ կանխիկ, թե’ անկանխիկ եղանակով:
Ծառայության մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում և Կոնտակտային կենտրոնում` 87-87 հեռախոսահամարով: