ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն այցելել է Արցախի ՊԲ՝ զորավարժությանն ընդգրկված միավորումներից մեկը
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում սեպտեմբերի 26-ին պաշտպանության բանակի՝ ռազմավարական զորավարժությանն ընդգրկված միավորումներից մեկն է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի հետ Օնիկ Գասպարյանը մասնակցել է միավորման հրամանատարական կետերում տեղի ունեցած լսումներին, որի ժամանակ միավորման հրամանատարը ներկայացրել է ստեղծված իրադրությունը, զեկուցել կատարված և առաջիկա միջոցառումների մասին:
Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարն ու ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալը լսումների ավարտին հայտնել են իրենց նկատառումները իրականացվող միջոցառումների կատարելագործման վերաբերյալ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն