Օրեր շարունակ հասարակական քննարկումների թեմա է դարձել «Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը:
«Մենք սպասում ենք Ադրբեջանի կողմից ազդակի, հայտարարության, որտեղ նույնպես անդրադարձ կլինի նաև մեր շահերին, մեր մտահոգություններին՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հետ: Նրանք հրաժարվում են դա անել»:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:30-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգ ստացվեց հիվանդանոցից:
Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի այն դեպքում, եթե այդ երկրի զինված ուժերը կրակ բացեն Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտուց հեռացող քրդերի ջոկատների վրա:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 45-ամյա տղամարդու կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային զորամասերից մեկն ամբողջ կազմով մասնակցել է կրակի կառավարման վարժանքների:
Անդրբայկալում զինվորականը գնդակահարել է ութ ծառայակցի, վիրավորել եւս երկուսին:
ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ծանր այրվածքներով ԱԻՆ փրկարարը հենց հիմա ուղղաթիռով տեղափոխվում է Երևան։ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բժիշկները պատրաստ սպասում են նրան, որպեսզի առավելագույնս օպերատիվ բուժօգնություն ցուցաբերեն։ Աշխատանքները իմ հանձնարարությամբ համակարգում է իմ տեղակալ Լևոն Հակոբյանը։
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Տոկայի համալսարան: Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ, այնուհետև հանդես է եկել դասախոսությամբ։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ներկա է գտնվել Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսին:
Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 3-ը կանցկացվի «Երևան ջազ ֆեստ»-2019-ը: ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Գրեմմիի» քառակի դափնեկիր, կոմպոզիտոր, պրոդյուսեր, դիրիժոր, բաս կիթառահար Սթենլի Քլարքի ջազ-ռոք համերգով կտրվի «Երևան ջազ ֆեստի» մեկնարկը:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 11:37-ին Լոռու մարզային փրկարարական վարչությունից Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում, հրդեհ են նկատել:
Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, որոնց կասկածում են 39 մարդու զոհվելուն մեղսակից լինելու մեջ, որոնց դիակները հոկտեմբերի 23-ին հայտնաբերվել են Անգլիայի Էսեքսի կոմսությունում բեռնատարի կցասայլում:
«ՀՔԾ-ն վերածել ես «Նիկոլի». Կարելի է անունը ջնջել, անունը գրել՝ «Նիկոլ»: Որտեղ ձեռք ես տալիս, դարձնում ես առոչինչ»,- ասաց նա և համաձայնեց, որ սկզբում մարդկանց ձերբակալում են, հետո մտածում՝ ինչի համար:
Սիրիայի հյուսիս-արեւելքում միջազգային հսկողության ներքո անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի նախաձեռնությունն անհասկանալի է Ռուսաստանին:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնն ավարտել է մարզի ձվի շուկայում անցկացվող վերահսկողության աշխատանքները:
Հայաստանի ծանրամարտի երիտասարդների թիմի անդամ Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ռեկորդակիր և չեմպիոն:
«Հարցնում են՝ ի՞նչ է՝ հիմա ավելի վա՞տ է, քան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ, չէ վատ չէ, նույնն է». մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը։
Հայաստանը մտել է իրավական նոր՝ ռեպրեսիվ իրականություն և շատ սուր է կանգնած դիմադրության և դրա հաղթահարման խնդիրը: Առկա և սպասվելիք մարտահրավերներն ու լուծումները օրերս «Այլընտրանքային նախագծեր խումբ» և «Իմ Ձայնը» ՀԿ-ների կողմից համատեղ կազմակերպած քննարկման հիմնական օրակարգն էր:
Եվրամիության անդամ 27 երկրների մշտական ներկայացուցիչներն այս շաբաթվա ընթացքում երրորդ անգամ չեն կարողացել համաձայնեցնել Լոնդոնի խնդրանքով հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի նոր հետաձգումը:
Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերություն և հանդիպել Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ։
Լատվիայում տպվել է Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 13:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցում՝ թանգարանի մոտ, քաղաքացին փորձում է դանակով ինքնավնասել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Իջևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հոկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, 168.am-ի տեղեկություններով, այսօր Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է ԱԺ քարտուղարության երկարամյա պետ Թաթուլ Սողոմոնյանը:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի սահմանային անցակետում զննության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Ա-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը:
Ղրղզստանի մայրաղաքաք Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կալանքը երկարաձգել է մինչեւ դեկտեմբերի 26-ը:
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումը պատշաճ իրականացնելու և զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 21-23-ը Պաշտպանի ներկայացուցիչները եռօրյա չհայտարարված այցեր են իրականացրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղակայված՝ երկու բանակային կորպուսների ենթակայության զորամասեր, ինչպես նաև զինվորական հոսպիտալ:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ժամկետային զինծառայողի զորամասը լքելուն: