
Գիտնականները որոշել են Մարսի այն վայրը, որտեղ նրանք կյանքի նշաններ կորոնեն

Գիտնականները, որոնք «Մարս-2020» մոլորակագնացը պատարստում են դեպի Կարմիր մոլորակ գիտարշավի, որոշել են դրա իջեցման վայրը. դա Եզերո խառնարանն է: Նրանց կարծիքով՝ հենց այնտեղ մեծ հավանականությամբ կարելի կլինի հին կյանքի հետքեր գտնել: Այդ մասին հոդվածը հրապարակված է Icarus հանդեսում։
«Մարս-2020»-ը NASA-ի մշակած մարսյան մոլորակագնացի առաքելությունն է: Արձակումը պլանավորված է 2020 թվականի ամռանը: Առաքելության հիմնական խնդիրն է հին կյանքի նշանների որոնումը Կարմիր մոլորակի վրա: Ավելի վաղ Mars Reconnaissance Orbiter ուղեծրային արբանյակը, որն արձակվել է 2005 թվականին, մանրամասնորեն ուսումնասիրել է Մարսի մակերեւույթի կազմությունը:
Պլանի համաձայն՝ մարսագնացը պետք է հետազոտության շրջան հասնի 2021 թվականի փետրվարին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալույթունը: