
Հրատապ օգնությունը կվերացվի. ինչ փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ»

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մտադիր է վերանայել նույնանպատակ նպաստների տեսակները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2021 թվականից վերացվում է նպաստների տեսակներից մեկը` հրատապ օգնությունը, որին փոխարինում է ընտանիքի կայուն եկամտի ձեւավորման դրամագլուխը: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ հիմնականում կվերանայվեն հրատապ օգնության տեսակները` միանվագ հրատապ օգնություն` ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում, ընտանիքի անդամի մահվան դեպքում, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում, եռամսյակային հրատապ օգնություն: Ըստ Սոցապ նախարարության` ընտանիքի անդամի մահվան դեպքում տրվող միանվագ հրատապ օգնությունն էլ կրկնում է թաղման նպաստին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախարարությունը նախատեսում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի էական բարձրացումներ` առաջին երեխայի համար`վեց անգամ, իսկ երկրորդ երեխայի համար` երկու անգամ` երկուսի չափն էլ հավասարեցնելով 300 հազար դրամի: Այսինքն` այս դեպքում երեխայի ծննդյան դեպքում տրամադրվող միանվագ հրատապ օգնության առկայությունն այլեւս էական չէ դրա իրավունքն ունեցող ընտանիքների համար:
Իսկ ինչ վերաբերում է երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում տրվող միանվագ հրատապ օգնությանը, ապա այն իրականացվելու է սոցիալական աջակցության այլընտրանքային ծրագրերի շրջանակներում` դրանում ներառելով նաեւ դպրոց հաճախող երեխաներին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: