Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ուկրաինայի քաղաքացիները 2020 թվականի մարտի 1-ից կկարողանան Ռուսաստանի տարածք մեկնել սոսկ արտասահմանյան անձնագրերով:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտ ժամանակներս թուրքական պատվիրակությունը կուղեւորվի Ռուսաստան՝ ռուս գործընկերների հետ քննարկելու Լիբիայի եւ Սիրիայի իրադրությունը:
Հայաստանի և Արցախի միջև շարժական կապի օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները 2020-ի հուլիսի 1-ից էականորեն կիջնեն:
«Ըստ վարչապետի՝ պետական համակարգը չի աշխատում, բայց կայանում է առաջին տիկնոջ ինստիտուտը». Աղվան Վարդանյան
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ և Դավիթ Խաժակյանի ջրերը վերջին շրջանում մի առվով չեն հոսել: Դավիթը միակն էր, ով ԼՀԿ-ից պաշտպանեց Էդմոն Մարուքյանի թասիբը, երբ պնդում էի, որ Մարուքյանը ժողովրդի վարչապետի գրպանում է ապրում և աշխատում: Բայց հիմա խոսքը դրա մասին չէ, դա էլ համարում եմ անցած-գնացած պատմություն:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 08:05-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքում ծուխ է նկատվում:
168 Մամուլի տեսություն
Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների` ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ
Դեկտեմբերի 17-ին, ժամը 21:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Տաթև գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Հիմք ընդունելով 2019 թվականին՝ ՀՀ մի շարք համայնքներում, ըստ անհրաժեշտության, ստուգումներ իրականացնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի կողմից համաձայնեցված գրաֆիկը՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության աշխատակիցները, ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, ստուգումներ են իրականացրել Արագածոտնի մարզի Ապարան համայնքում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
2020 թվականին Արցախում կայանալիք համապետական ընտրությունները պետք է լինեն ազատ, թափանցիկ և մրցակցային, ինչպես հարիր է բոլոր ժողովրդավարական հասարակություններին:
Ղարաբաղյան հակամարտության գործընթացում ցանկացած լուծման տարբերակի ժամանակ պետք է հաշվի առնել այն բանակցային գործընթացը, որն առկա է:
Թեհրանը ներկայում ուրանի հարստացման IR-9 նորագույն ցենտրիֆուգի փորձարկումներ է իրականացնում: Այդ մասին դեկտեմբերի 18-ին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, որը գտնվում է Մալայզիայում։
ԱՄՆ Պետքարտուղարությունը (Պետդեպ) պաշտոնապես արձագանքել է Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: Պետքարտուղարության պաշտոնական կայքում նշված է, որ այդ հարցի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ունեցած դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ամփոփելով «Հաշվի, առ» արշավը, ԱԳԲԱ Լիզինգն ու «Ավանգարդ Մոթորս»-ն այժմ էլ ներկայացնում են ևս մեկ բացառիկ առաջարկ: Մինչև տարեվերջ ԱԳԲԱ Լիզինգի միջոցով «Ավանգարդ Մոթորս»-ի ողջ մոդելային շարքից ձեռք բերելով որևէ ավտոմեքենա, հնարավորություն կընձեռվի օգտվելու հետևյալ պայմաններից՝
Ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը շուրջ 220 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, ինչպես նաև՝ Հայաստանում փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման համար։ Այս հիմնադրամը գործունեության ընթացքում՝ 1998-2011 թվականներին, իրականացրել է մոտ 242 մլն. դոլարի ծրագիր, որից 20 մլն. դոլարը տրամադրվել է ձեռներեցներին՝ որպես վարկ։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էդմոն Մարուքյանը վերջերս այնքան հաճախ է կրկնում, որ ինձ չի սիրում, որ ես սկսում են անհանգստանալ իր հոգեբանական առողջության համար։
Երևանի վագանու նախկին անդամ Գեորգի Գաբրիելյանի և Վահան Բաբայանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սերգեյ Մելքումյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն։
Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանի ասուլիսը՝ ՈՒՂՒՂ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Կատարի Պետության Ազգային տոնի կապակցությամբ։
Մերձավոր Արեւելքի երկրներում լարվածության աճ են հրահրում օտարերկրյա պետությունները, որոնք օժանդակում են ահաբեկչական կազմակերպություններին: Այդ մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։
Եվ այսպես. Պարզ դարձավ, որ Ծաղկաձորի Գոլդեն-Փելես հյուրանոցի աճուրդին մասնակցելու հայտ չի եղել։ Սա պաշտոնապես ընդունեց պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը։ Սա այն էր, ինչի մասին մեր կազմակերպությունը նախորդ երկու հրապարակումներում զգուշացնում էր։
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով քննվող քրեական գործի քննության ընթացքում հայտնաբերվել է Բաղրամյանի համայնքապետի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպք:
Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանությունները դեկտեմբերի 18-ին արգելել են բոլոր բազմամարդ միջոցառումները Նյու Դելիի հյուսիսարեւելյան շրջանում, որտեղ նախօրյակին զանգվածային անկարգություններ ու բողոքներ են եղել Հնդկաստանի քաղաքացիության մասին օրենքի նոր խմբագրման դեմ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախարարներին արգելել է այցելել Համաշխարհային տնտեսական համաժողով (ՀՏՀ), որը տեղի կունենա 2020 թվականի հունվարի 21-ից 24-ը Դավոսում՝ նկատի առնելով ընտրողների շրջանում կուսակցության դիրքերն ամրապնդելու ցանկությունը:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհավորել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը՝ հիմնադրման 101-ամյակի առթիվ: