Բաժիններ՝

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կաթսայատան խողովակից դուրս եկող ծուխը թողել է հրդեհի տպավորություն

Դեկտեմբերի 18-ին, ժամը 08:05-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքում ծուխ է նկատվում:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կաթսայատան խողովակից դուրս եկող ծուխը թողել է հրդեհի տպավորություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031