Արցախի անվտանգության հարցում Հայաստանն ունի հստակ տեսլական. ՀՀ ԱԺ նախագահ

Ղարաբաղյան հակամարտության գործընթացում ցանկացած լուծման տարբերակի ժամանակ պետք է հաշվի առնել այն բանակցային գործընթացը, որն առկա է:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Նրա խոսքով՝ նախ և առաջ հայկական կողմը պետք է հաշվի առնի իր քայլերի՝ պատերազմի հանգեցման հավանականությունը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ առաջնային նպատակը Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն է, իսկ անվտանգության հարցերում Հայաստանն ունի հստակ տեսլական:

Ա. Միրզոյանը փաստել է, որ ցակացած հնարավոր լուծում պետք է լինի խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031