Բաժիններ՝

«Թուրքական պատվիրակությունը կժամանի Մոսկվա». Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտ ժամանակներս թուրքական պատվիրակությունը կուղեւորվի Ռուսաստան՝ ռուս գործընկերների հետ քննարկելու Լիբիայի եւ Սիրիայի իրադրությունը: Այդ մասին հայտնել է NTV հեռուստաալիքը:

«Մենք (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ) հանձնարարություն ենք տվել: Դրա շրջանակում արտաքին գործերի փոխնախարարը, ազգային պաշտպանության փոխնախարարը, ինչպես նաեւ հետախուզության եւ ազգային անվտանգության ներկայացուցիչները մոտ ժամանակներս այցով կուղեւորվեն Մոսկվա,- Թուրքիայի ղեկավարի խոսքը մեջբերել է հեռուստաալիքը:- Մենք պայմանավորվել ենք, որ քննարկվելու են Լիբիան եւ Սիրիան», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031