Երևանի Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը։
Դեկտեմբերի 18-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ Գյումրում ապրող 51-ամյա մի կին զբաղվում է «Լիրիկա» տեսակի հոգեներգործուն դեղահաբերի վաճառքով։ Նույն օրը՝ ժամը 10-ի սահմաններում, կինը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրիի բաժին։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերի շորթման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Բարսելոնան» Լա Լիգայի հետաձգված խաղում ոչ-ոքի խաղաց «Ռեալի» հետ (0։0):
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ նոյեմբերի վաճառքի տվյալների:
«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական կարող է լքել թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում և տեղափոխվել «Հերտա», հայտնում է Bild-ը:
ԱՄՆ-ի Սննդամթերքի ու դեղորայքի որակի հսկողության վարչությունը (FDA) հավանություն է տվել էբոլա տենդի մահացու վտանգավոր վիրուսի դեմ երկրում առաջին պատվաստանյութի օգտագործմանը: Այդ մասին հայտնել է գերատեսչությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գլխավորել է 100 ամենաազդեցիկ ուկրաինացիների ցուցակը. պետության նախկին ղեկավար, իսկ այժմ պատգամավոր եւ «Եվրոպական համերաշխություն» կուսակցության ղեկավար Պյոտր Պորոշենկոն հայտնվել է միայն 18-րդ տեղում: Ավանդական ամենամյա վարկանիշը կազմում է «Ֆոկուս» հանդեսը։
Դեկտեմբերի 20-ին, ժամը 11-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդաշեն թաղամասի ճանապարհին մեքենայից կրակել են օդ և հեռացել:
Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել Expo-2025 համաշխարհային ցուցահանդեսն ապրիլի 13-ից մինչեւ հոկտեմբերի 13-ն Օսակայում անցկացնելու ժամանակացույցին:
Մարզիչ Միկել Արթետան, որը կգլխավորի «Արսենալը», բախվելու է որոշ խաղացողներին թիմում մնալու հարցում համոզելու խնդրին, ասում է The Independent-ը:
«Անի» ֆուտբոլային ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը չի առաջադրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Նա ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի եւ «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանի հետ հաստատված երեք թեկնածուներից մեկն էր։ Խորեն Հովհաննիսյանը տարածել է հայտարարություն։
Սանկտ Պետերբուրգում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց անհանդուրժող լինել աղբի նկատմամբ:
Արցախի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր հյուրընկալվել է Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանում։
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով և կատարված ստուգումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2009 թվականի հունվարին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Նամականիշ» ընկերությունը լուծարելու վերաբերյալ։
Դեկտեմբերի 21-ին, ժամը 09:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել արգելապատնեշի վրա. առկա է վառելիքի արտահոսք:
«Զինվորները, որոնց հանդիպեցի, ուրախ են ծառայության համար, հպարտ են, որ ծառայում են Արցախում»:
Հ բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդությունների վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանի կողմից միջնորդությունները ներկայացվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ ԱԱԾ-ում 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված, հետագայում մեկ վարույթում միացված քրեական գործերի շրջանակներում, որոնցով նախաքննությունը ներկայումս իրականացվում է ՀՀ ՀՔԾ վարույթում:
Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 21-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը մասնակցել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը համալրվել են ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով:
Տարվա ընթացքում, հնարավոր բոլոր եղանակներով ներկայացրել ենք սոցիալ-տնտեսական ոլորտում տեսանելի մի շարք մտահոգություններ՝ մասնագիտական պատշաճ հիմնավորումներով: Բարձրաձայնել ենք արձանագրվող կոնկրետ ձախողումների, չլուծվող, հետաձգվող, սակայն առաջնային նշանակություն ունեցող խնդիրների մասին:
իջնորդությունները բավարարել, համաձայնություն տալ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն:
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Պաշտպանության բանակի ինժեներասակրավորական առանձին թիվ N գումարտակ։ Նախագահը զրուցել է զինծառայությունն իրականացնող զինվորների ու սպաների հետ, ծանոթացել է նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին, սննդի կազմակերպման նոր հնարավորություններին։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին Ստեփանակերտում մասնակցել է բարերար Լեւոն Հայրապետյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող անձը ձերբակալվել է:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 20-ին, ժամը 20-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 49-ամյա մի քաղաքացի, որը օգոստոսի 13-ից Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ գողության փորձ կատարելու մեղադրանքով:
Դեկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ կիրառելով, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ շուրջ 180 անգամ՝ ՊԲ-ի առաջապահ ուժերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:
Դեկտեմբերի 20-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը չհայտարարված մշտադիտարկման այց է կատարել «Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն»: