
Եվս մեկ ֆուտբոլիստ է պատրաստվում լքել «Արսենալը»

«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական կարող է լքել թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում և տեղափոխվել «Հերտա», հայտնում է Bild-ը:
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա շվեյցարացին արդեն տեղեկացրել է իր թիմակցին Լոնդոնից հեռանալու և Բեռլին տեղափոխվելու մտադրության մասին:
Ավելի վաղ Ջական զրկվել էր ավագի թևկապից Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Կրիստալ Փելասի» հետ խաղում (2:2) տեղի ունեցած միջադեպից հետո: Ֆուտբոլիստը վիրավորել էր երկրպագուներին՝ ցույց տալով անհարգալից ժեստեր։
Թիմը լքելու ցանկություն է հայտնել նաև Ալեքսանդր Լյակազետը։
Սիրարփի Աղաբաբյան