«Ֆիորենտինան» Իտալիայի առաջնությունում չի հաղթում 6 խաղ անընդմեջ։
Դեկտեմբերի 19-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում մի քաղաքացու են ծեծում:
Instagram-ը ներկայացրել է նոր հնարավորություն, որը թույլ կտա սոցիալական ցանցի օգտատերերին միանգամից մի քանի լուսանկարներ տեղադրել story հատվածում:
168.am-ին մանրամասներ են հայտնի դարձել որդեգրումների աղմկահարույց քրեական գործից։ Պարզվում է՝ տասնյակ տարիներով երեխաների վաճառքի մասին ասեկոսեներից հետո խճճված կծիկը բացվել է «որդեգրումների» գործակալին գաղտնազերծելու միջոցով: Նա չի ունեցել պաշտոն, այս անձի ստորագրությունն առկա չէ ուսումնասիրվող նյութերում, բայց նա գործոն է եղել, կատարել է «կուրատորի» գործառույթ։
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։ Ողջունելով հյուրերին՝ Արման Սարգսյանը կարևորել է հայ և հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերություններն ու նշել, որ Հնդկաստանում հայկական մշակութային ժառանգությունը հարգվում և պահպանվում է հնդիկ ժողովրդի կողմից։
ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ վարչապետի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Շիրակի մարզպետարանի և պատասխանատու մի շարք կառույցների հետ համատեղ ամիսներ շարունակ ձգվող աշխատանքի շնորհիվ պատմական Անի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող տարածքի մուտքի ռեժիմը 2020 թվականից փոփոխվելու է:
Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում բացված թույլ հնարավորությունները փակվելու ռիսկի տակ են:
«Լիվերպուլը» գործընկերային պայմանագիր է կնքել «Acronis» ընկերության հետ, որը պնդում է, որ ապագայում ռոբոտը կզբաղեցնի գլխավոր մարզչի տեղը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ այցելել է Ասկերանի շրջանի Հարավ գյուղ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հատուկ դիրքորոշումների ժողովածուն, որոնք 2018-2019 թվականներին ներկայացվել են Սահմանադրական դատարանում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նարինե Մարգարյանն այսօր տեղեկացրեց, որ սկսնակ փոքր և միջին ձեռնարկատերերը պետության երաշխավորությամբ 7 միլիոն դրամի վարկ կարող են ստանալ՝ 10 տոկոս տոկոսադրույքով և հինգ տարի մարման ժամկետով:
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 09:45-ին «Աղի ձոր» կոչվող հանդամասում իրականացվող որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Անկախ-ի տեղեկություններով՝ Հանրային խորհրդի անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, որը 2018 թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի առաջարկով և ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել էր Հանրային խորհրդի անդամ, Ստյոպա Սաֆարյանի՝ ՀԽ նախագահ նշանակվելուց հետո դիմում է ներկայացրել վարչապետին ՀԽ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ:
Սանկտ Պետերբուրգ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգնել պայմանագիրը հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:
Դեկտեմբերի 19-ի գիշերը ապօրինաբար մտել են «Ժողովուրդ» թերթի խմբագրություն և, ըստ աշխատակիցների վկայության, տակնուվրա արել գույքը, մտել խմբագրի աշխատասենյակ՝ ամենայն հավանականությամբ փորձելով ինչ-որ բան գտնել:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ՓՄՁ զարգացման համար նախատեսում են լիզինգը զարգացնել՝ որպես անշարժ գույքի գրավի ալտերնատիվ: Լիզինգի շնորհիվ ձեռնարկատերերն անհաջողության դեպքում չեն զրկվի անշարժ գույքից, որը բանկի կողմից բռնագրավվելու դեպքում շատ ցածր գնով է աճուրդի հանվում:
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հ նիստի աշխատանքներին:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Քասախ համայնքի ղեկավարին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ վճռաբեկ դատարանը դեկտեմբերի 20-ին բավարարել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանի գործով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացրած բողոքը և բեկանել առաջին ատյանի 2008թ. նոյեմբերի 19-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009թ. հունվարի 27-ի դատական ակտերը:
2020 թվականի պաշտպանական բյուջեի ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես կհայտարարի տիեզերական ուժերի ստեղծման մասին:
Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա»-ի տնօրենին եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական հսկիչին ձերբակալելու որոշում է կայացվել։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ Երևանում դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Հայաստանն արագացնում է Փարիզի համաձայնագրի իրականացումը» թեմայով կլոր-սեղանի քննարկումը:
Տարվա ընթացքում, հնարավոր բոլոր եղանակներով ներկայացրել ենք սոցիալ-տնտեսական ոլորտում տեսանելի մի շարք մտահոգություններ՝ մասնագիտական պատշաճ հիմնավորումներով: Բարձրաձայնել ենք արձանագրվող կոնկրետ ձախողումների, չլուծվող, հետաձգվող, սակայն առաջնային նշանակություն ունեցող խնդիրների մասին:
168 Լրահոս
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ԱՊՀ երկրներին տրամադրել արխիվային նյութերի պատճենները, որոնք վերաբերում են Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությանը:
Ի պաշտպանություն ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը՝ միացել է ևս 7 մշակույթի գործիչ:
Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնում անձնական ունեցվածքի գողության մի քանի հաղորդում ստացվեց։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարինե Մարգարյանը տեղեկացրեց, որ փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման համար Էկոնոմիկայի նախարարությունը ստեղծել է առցանց հարթակ: Այս նախաձեռնության շնորհիվ սկսնակ ձեռնարկատերերը զրոյից կարող են սկսել իրենց բիզնեսը: