Բաժիններ՝

Գյումրիում կինը հոգեներգործուն դեղահաբեր է վաճառել

Դեկտեմբերի 18-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ Գյումրում ապրող 51-ամյա մի կին զբաղվում է «Լիրիկա» տեսակի հոգեներգործուն դեղահաբերի վաճառքով։ Նույն օրը՝ ժամը 10-ի սահմաններում, կինը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրիի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին հոգեներգործուն դեղահաբեր և դեղապատիճներ։ Բերման ենթարկվածի հայտնածով դեղահաբերը ձեռք է բերել Ռուսաստանում։ Մեկ դեղահաբ էլ օրեր առաջ վաճառել է անծանոթ մեկին։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս