Բաժիններ՝

«Ես կցանկանայի ներողություն խնդրել». Հասան Ռոհանի

 Իրանի նախագահ Հասան Ռոհանին ներողամտություն է հայցել այն հայտարարությունն ուշացնելու համար, որ հանրապետության զինված ուժերը սխալմամբ ուկրաինական ինքնաթիռ են խոցել: Նրա ելույթը հունվարի 15-ին հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը։

«Ես կցանկանայի ներողություն խնդրել ուշացման համար»,-ասել է նախագահը: Նա նաեւ Իրանի զինված ուժերից պահանջել է ավելի շատ տեղեկատվություն տրամադրել ուկրաինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ:

«Ես ցանկանում եմ, որ երկրի Գլխավոր շտաբը եւ զինվորականները գան եւ ժողովրդին ներկայացնեն հետաքննության բոլոր մանրամասնությունները»,-ասել է նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս