Բաժիններ՝

Ռոհանին անհեթեթություն է համարել այն տեղեկատվությունը, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ստանալ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին անհեթեթություն է համարել այն տեղեկատվությունը, որ Թեհրանն իբր ձգտում է միջուկային զենք ստանալ: Համապատասխան հայտարարությունը նա արել է հունվարի 15-ին։

«Այն, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ստանալ, կրկնվող անհեթեթություն է»,-ասել է նախագահը, որի ելույթը հեռարձակել է իրանական պետական հեռուստատեսությունը:
Ռոհանին նաեւ կասկած է հայտնել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) «Թրամփի գործարքով» փոխարինելու ՄԵծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկի հեռանկարայնության հարցում:

«Ես չգիտեմ՝ ինչպես է վարչապետ Ջոնսոնը պատրաստվում դա անել: Նա ասում է՝ ազատվենք ԳՀՀԾ-ից եւ դրա փոխարեն իրականացնենք «Թրամփի պլանը»: Բայց ինչ է արել Թրամփն այն բանից բացի, որ խախտել է միջազգային համաձայնագրերը»,-հունվարի 15-ին Ռոհանիի խոսքը մեջբերել է ISNA գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս