Ուիլյամսը, Շարապովան և Օսական գիտեն Australian open-ի առաջին մրցակիցներին
Մելբուռն քաղաքում կայացել է Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղերի վիճակահանությունը: Հիմնական զամբյուղում կմրցեն Էշլի Բարտի-Լեսյա Ցուրենկո, Մարգարիտա Գասպարյան-Մարիա Սակարի, Նաոմի Օսակա-Մարի Բոուզկովա, Վենուս Ուիլյամս-Կորի Գաուֆ, Անաստասիա Պոտապովա-Սերենա Ուիլյամս, Դոնա Բեկիչ-Մարիա Շարապովա և այլ զույգեր:
Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարին` Ավստրալիայի բաց առաջնությանը տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Ավստրալական Մելբուռն քաղաքում կայանալիք մրցաշարն անցկացվում է 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի մրցանակային ֆոնդ այս տարի կազմում է 71 միլիոն ԱՄՆ դոլար: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը` Նաոմի Օսական: Մրցաշարը կմեկնարկի հունվարի 20-ին և կեզրափակվի փետրվարի 2-ին: