Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին:
Չինացի բժիշկները 2019-nCoV կորոնավիրուսից բուժել են Հուբեյի նահանգի 91-ամյա մի բնակչին, որն ամենատարեցն էր երկրում վարաակվածների թվում:
Փետրվարի 7-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար,գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի մոտ, ընդունելության էին հրավիրվել ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք զինվորականներ:
Արթուր Վանեցյանն ինստրագրամյան իր էջում գրում է. «Երեկ Հայաստանում մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ:
Մանրամասներ՝ ապրիլյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից. ՈւՂԻՂ
Եթե այսօր և վաղը մինչև կեսօր ձյուն է տեղալու միայն լեռնային մարզերում, ապա արդեն փետրվարի 8-ին երեկոյան ժամերին մինչև փետրվարի 9-ի առավոտ հանրապետության ողջ տարածքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ։
ՄԱԿ-ին առընթեր Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Քարեն Փիրսը նշանակվել է ԱՄՆ-ում թագավորության նոր դեսպանի պաշտոնում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին Գերմանիա այցի ընթացքում Բեռլինում հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Պետականության, պառլամենտարիզմի վերաբերյալ իմ եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կարծիքները տարբեր են , եթե իրենց համար ժողովրդավարությունը դատարանները շրջափակելն ու ասֆալտին փռելն է, եթե իրենց համար քաղաքական բանավեճը ճտիկով գրիչն է եւ ՀԴՄ կտրոնը, ապա ինձ համար դա չէ, եթե պառլամենտարիզմ ասելով ի նկատի ունեն քաղաքական ընդդիմախոսներին վիրավորելը կամ ուղիղ միջամտելը դատական իշխանության աշխատանքներին , դա պառլամենտարիզմի հետ որեւէ կապ չունի։ Այն, ինչ երեկ տեղի ունեցավ ԱԺ-ում եւ այն ինչ շուրջ 2 տարի է Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Հայաստանում, ուղիղ ճանապարհ է դեպի ավտորիտարիզմ։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը «իզմեր» չունի, նա «իզմերը» խառնել է՝ պառլամենտարիզը ավտորիտարիզմի եւ տոտալիտարիզմի հետ է խառնել։ Հայաստանում իրավական գործընթաց չկա, սա ուղիղ ճանապարհ է դեպի մեկ մարդու բացարձակ իշխանություն։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 16.20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին երաժշտարվեստի բնագավառում ներդրած ավանդի համար եւ «Մռակած» պետական կամերային երգչախմբի 20-ամյակի կապակցությամբ պետական պարգեւներ է հանձնել կոլեկտիվի մի խումբ երախտավորների եւ նրանց հարազատներին, ովքեր պարգեւների են արժանացել հետմահու:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով փետրվարի 10-ին առաջին անգամ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին:
«Մենք՝ ներքոստորագրյալ իրավաբաններս և իրավապաշտպաններս, խորը անհանգստությամբ հետևելով փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում ծավալված իրադարձություններին, արձանագրում ենք, որ օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումը ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը։
ՀՀ դատախազությունը բողոքարկել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը։
Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի սեզոն է, ու լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` դեռևս 2019 թվականի նոյեմբերից շրջանառվում են գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակները և գրիպի Բ տեսակի հարուցիչները:
Երկրում այս պահին կա սեզոնին բնորոշ սուր-շնչական վարակներով հիվանդացություն, որոնցից մի մասը պայմանավորված է գրիպի վիրուսի տարբեր ենթատեսակներով։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 14:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 8-ի երեկոյան ժամերից և փետրվարի 9-ի առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։
Փետրվարի 7-ին, ժամը 09:24-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին:
Երևանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում գրանցվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակով հիվանդացության դեպքեր: Դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին առայժմ 10 երեխայի ծնող ներկայացրել է տեղեկանք՝ H1N1 գրիպով վարակված լինելու մասին:
Այդ մարդը այդպես էլ չդարձավ պետական գործիչ, քանզի ինչքան էլ «եփվեն նրա ականջները» թանկարժեք կորտեժներում, առաջատար ջազ-կլուբերում, բազմամիլիոնանոց կառավարական դղյակներում և էլիտար չարտերներում, նրանք անհույս հում են:
Ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի վառ ներկայացուցիչ Տիգրան Մանսուրյանի անվան երաժշտական մրցույթում հաղթող է ճանաչվել երիտասարդ կոմպոզիտոր Բրին Կիրշը (Bryn Kirsch)-ը:
Փետրվարի 6-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում, զորամիավորման շտաբի պետի ղեկավարությամբ, անցկացվել է սպաների և ժամկետային զինծառայողների հավաք-պարապմունք:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Ռուսաստանի պատվիրակությունը կժամանի Թուրքիա՝ բանակցություններ վարելու Իդլիբի նահանգի ապաէսկալացման գոտու իրադրության շուրջ:
Ըստ երեկ ԱԺ կայացրած որոշման, առաջիկայում Հայաստանին սպասվում է Սահմանադրության փոփոխությունների բարդ գործընթաց։ Գործընթացն արդեն իսկ վիճահարույց է, քանի որ Սահմանդրության փոփոխությունների լեգիտիմությունն հարցականի տակ է դրվում Սահմանադրական դատարան դիմելու հստակ պահանջը չպահպանելու, խախտելու պարզ պատճառով։
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն օդային եւ ցամաքային սահմանին շարունակում է ուժեղացված հսկողական աշխատանքները՝ տեղեկացնելով, որ դրանց արդյունքում սահմանից լինում են հոսպիտալացումներ։ Չինաստանից Հայաստան ժամանած հայերի թվում եղել են այնպիսիք, որ ունեցել են ջերմություն։ Նրանք եւ ոչ միայն նրանք մեկուսացվել եւ հոսպիտալացվել են։
Վիկտոր Սողոմոնյանը, բացի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ղեկավարելուց, կզբաղվի նաև այլ աշխատանքով։