Բաժիններ՝

Չինաստանում կորոնավիրուսից բուժել են ամենատարեց հիվանդին

Չինացի բժիշկները 2019-nCoV կորոնավիրուսից բուժել են Հուբեյի նահանգի 91-ամյա մի բնակչին, որն ամենատարեցն էր երկրում վարաակվածների թվում: Այդ մասին փետրվարի 7-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։

«Ես շատ ուրախ եմ, որ ինձ բուժեցին,-ասել է Վան ազգանունով պացիենտը:- Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին նրանց աշխատանքի համար, ինչպես նաեւ բոլոր մակարդակների կազմակերպություններին՝ հոգատարության եւ աջակցության համար»:

Նշվում է, որ 91-ամյա տղամարդը հոսպիտալացվել էր հունվարի 23-ին Իչան քաղաքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս