Ոստիկանության Նոր Նորքի Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժանմունք ներկայացած 77-ամյա տղամարդը հայտնել է, որ ավտոտնակում զենք-զինամթերք կա։ Մեկնած օպերատիվ խումբը ավտոտնակում հայտնաբերել է «Կալաշնիկով» ինքնաձիգ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Տղամարդու հայտնածով՝ ինքնաձիգն ու փամփուշտները պատկանել են հանգուցյալ որդուն։ «Կալաշնիկով» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վայքի բաժնում։ Ինքնաձիգը, 5,6 մմ տրամաչափի […]
Քրեական ժամանակագրությունում հաճախ են հանդիպում «չհիմնավորված դաժանություն» կամ «չհիմնավորված ոճիր» հասկացությունները: Որպես կանոն, դա անում են հոգեբույժ Լոմբրոզայի «բնածին հանցագործների պատկերասրահի» մռայլ, նեղճակատ սուբյեկտները կամ էլ անմիտ պատանիները: Շատ ավելի հազվադեպ չհիմնավորված դաժանություն են կատարում քաղաքական գործիչները:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է տարբերակված մոտեցում ցուցաբերել այն դեպքերի համար, երբ զույգ համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցները երթեւեկում են առանց զույգ համարանիշի և այն դեպքերի համար՝ երբ բացակայում է համարանիշներից մեկը։
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին մակագրված 6 գործով Սահմանադրական դատարանը չի կարողացել աշխատակարգային որոշումներ կայացնել, քանի որ Վ.Գրիգորյանը դրսեւորել է անգործություն ու չի կատարել իր գործառույթները։ Փոխարենը՝ Վահե Գրիգորյանը մեկնել է գործուղումների՝ սեփական նախաձեռնությամբ՝ խախտելով Սահմանադրական դատարանի աշխատակարգը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել գրավոր հարցմանն ի պատասխան Սահմանադրական դատարանից տրամադրված տեղեկատվությունից։
Փետրվարի 12-ին մասնագիտական հավաք-պարապմունքներ են անցկացվել 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների անձնակազմի ներգրավմամբ:
Պայթուցիկ նյութով հերթական ծանրոցն է պայթել Ամստերդամում:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին այցելել է ԱՀ քննչական կոմիտե եւ հանդիպում ունեցել գերատեսչության ղեկավար կազմի հետ՝ կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին, ժամը 17:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Կորոնավիրուսի տարածման հետեւանքների ստույգ տնտեսական կանխատեսումն այժմ պատկերացնել հնարավոր չէ, առայժմ հայտնի չէ, թե որքան երկար կշարունակվի համաճարակը, եւ ինչպիսին կլինի դրա մասշտաբը:
«Քրեական ենթամշակույթի» դեմ հետևողական պայքարը շարունակվում է՝ հանրային անվտանգության ապահովման նպատակով։ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հերթական հատուկ միջոցառումն իրականացրին Արմավիրի մարզում։
Ռուզաննա Խաչատրյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել անձնական արխիվից։
Դերասան Մկրտիչ Արզումանյանը չի պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մկրտիչ Արզումանյանը։
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը հրաժարական է տվել այն վերադասավորումների ֆոնին, որոնք կատարվել են Բորիս Ջոնսոնի կառավարությունում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին, ժամը 15:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ֆրենկի և Արթուր․․․ Եվրոպական արենայի թոփ սուպերսթարները: Այսպես է որակավորել Ըմբշամարտի Միջազգային Ֆեդերացիան Ֆրենկ Շտեբլերին (Գերանիա) և Արթուր Ալեքսանյանին` ամփոփելով Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: ««Ֆրենկի» և «Արթուր» խլացնող վանկարկումները դուրս էին թռչում Pala Pellicone Arena-ի փայտե տանիքից»,- գրում է Ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:
«A1 plus» լրատվական կայքում «Տեղի է ունեցել փաստաբանի և վստահորդի միջև խոսակցության անթույլատրելի գաղտնալսում» վերտառությամբ հրապարակման մեջ տեղ գտած հանգամանքների և ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ա.Զոհրաբյանի գրության կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ հանձնարարությամբ ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում իրականացված նախնական ուսումնասիրությամբ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա.Գյոզալյանի արարքում կարգապահական խախտման հատկանիշներ չեն հայտնաբերվել, և 2020թ. փետրվարի 12-ին ուսումնասիրությունը դադարեցվել է:
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մանվելի Մանվելյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու եւ զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։
Հունվարի 30-ին զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով երեք մեղադրյալներից մեկի խափանման միջոցը փոխվել է։
Երեկ Ազգային ժողովի ամբիոնը վերածվել էր Սերժ Սարգսյանի քաղաքական գովազդային հարթակի, որտեղ առավել գրավիչ լինելու համար միմյանց հետ մրցում էին խորհրդարանական երկու ուժերը:
Հանդիսավոր երդման արարողությանը ելույթ ունեցան նաև բարձրաստիճան զինվորականներ, նորակոչիկներն ու նրանց հարազատները: Բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանության գործում զինված ուժերի հայրենանվեր առաքելությունը` նորակոչիկ զինծառայողները վստահեցրին, որ եկել են շարունակելու ավագ սերնդի սրբազան գործը և պատրաստ են ամեն գնով պաշտպանել հայրենիքը:
Ինձ համար միևնույն է ձեր «հանրաքվեն»…Բայց միևնույն չէ, որ այս տարվա սկզբից բանակում, խաղաղ պայմաններում ունենք 10-ից ավել զոհ:
Բացառված է, որ վստահության քվեն տան ինձ, իսկ իշխանությունն իրացնեն այլք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի թեկնածու, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը իրենց հաճախորդներին առաջարկում են ճանապարհորդել շահավետ պայմաններով և ուղևորությունների ընթացքում խնայել կացության ծախսերը։
Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:
Բեռլինում մեկնարկեց աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը մտահոգված է այն փաստով, որ Հայաստանում, չնայած 2018թ. Թավշյա հեղափոխությանը, լրագրողների դեմ ոտնձգություններ են իրականացվում, երբ նրանք փորձում են պաշտպանել իրենց աղբյուրներին: Այս մասին ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ: Որպես օրինակ՝ կազմակերպությունը բերում է 1in.am առցանց լրատվական կայքի լրագրող Սոնա Հարությունյանի գործը:
Փետրվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Փետրվարի 14-ի ցերեկը, 15-16-ը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Իրանի կառավարությունը հերքել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրաժարականի վերաբերյալ երկրում պտտվող լուրերը։
Ընդամենը 48 օրերի ընթացքում 12 սպանությունների և ինքնասպսնությունների աննախադեպ շարան Հայոց բանակում… Եվ այս ողբերգությունը հայրենիքիդ սահմանր պահող զինվորի գնդակից, սեփական տանը, զինակցից…