«Գեթ մի համբույր եթե ուզենաս, մեկի տեղ հազար կստանաս»․ Վիլյամ Սարոյանի խոսքերով «Օրոր շորոր» երգը՝ «Հայ Համերգ»-ի կատարմամբ
«Հայ համերգ Project»-ը ներկայացնում է «Օրոր շորոր» երաժշտական կատարումը: Խոսքերի հեղինակը Վիլյամ Սարոյանն է, երաժշտությունը՝ Ռոսս Բաղդասարյանի: Երգի օրիգինալ անվանումը, որը կատարել են հռչակավոր կատարողներ Ժակ Դյուվալյանը, Կարո Տոնիկյանը, Ռոզմարի Քլունին, կոչվում է Come On-A My House:
«Հայ համերգ Project»-ը երիտասարդ երգիչ-երգչուհիների սեքստետ է, որը կատարում է տարբեր ժամանակների հիթային երգեր՝ նորովի մեկնաբանությամբ: Երաժշտական նախագծի հեղինակներն են՝ Արթուր Ջանիբեկյանը և Ռուբեն Ջաղինյանը:
2019-ի տարեվերջին նրանք ներկայացան «Զարթնում է Երևանը» շքեղ համերգային ծրագրով՝ ազդարարելով իրենց մուտքը երաժշտական աշխարհ: Նոր ծրագրում հնչեցին «Երգ գինու մասին», «Օրոր շորոր» «Զարթնում է Երևանը» և այլ կատարումներ: Այդ շարքում տեղ էր գտել նաև պոպուրի՝ հայտնի և սիրված երգերից: Հայոց բանակի օրվա առթիվ նրանց կատարմամբ հնչեց «Անել առավել, քան» նոր ստեղծված երգը:
Եթե ցանկանաք զուգահեռ երգել, ահա նաև մեկ քառատող.
Օրոր շորոր մեր տուն արի,
Լիքը այնտեղ միրգ ու բարիք
հենց որ մտնես մեր շեմից ներս
Սինիներով կտամ քեզ………..
«Հայ համերգ Project»-ը իրենց սոցիալական էջերում աստիճանաբար հրապարակում են սիրված երգերը, մյուս կատարումները կարող եք լսել Facebook-ի և Youtube-ի էջերում: