
«Ուրալյան ավիաուղիները» Պերմից կանոնավոր չվերթներ կիրականացնի Երևան

«Ուրալյան ավիաուղիներ» ռուսական ավիաընկերությունը կսկսի Պերմից չվերթներ իրականացնել դեպի Երեւան: Ընկերությունը կանոնավոր չվերթների թույլտվություն է ստացել: Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է Ռոսավիացիայի կայքում։
Պլանավորվում է, որ չվերթները կիրականացվեն շաբաթական երեք անգամ: Առայժմ Պերմի օդանավակայանի չվացուցակում Երեւան թռիչքների վերաբերյալ տեղեկատվություն չկա:
2019 թվականին Պերմի «Բոլշոյե Սավինո» օդանավակայանից չվերթներ են կատարվել 42 ուղղություններով: Թռիչքների աշխարհագրությունն ընդլայնվում է, ինչը դրականորեն է ազդում ուղեւորահոսքի վրա: 2019 թվականին Պերմի օդանավակայանը սպասարկել է 1,6 մլն ուղեւորների՝ գերազանցելով պատմական ռեկորդը: