Պուտինը Թրամփին համեմատել է տանկի հետ
2025 թվականի հոկտեմբերին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ զրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և համեմատել նրան տանկի հետ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ մեջբերելով զրույցի ձայնագրությունը։
Նշվում է, որ զրույցից մեկ օր առաջ երկու քաղաքական գործիչներն էլ զրուցել են ԱՄՆ նախագահի հետ և քննարկել են Բուդապեշտում հնարավոր գագաթնաժողովը, որը, ի վերջո, տեղի չի ունեցել։
Գործակալության տվյալներով՝ Հունգարիայի վարչապետը նշել է, որ հիանում է ամերիկացի նախագահի գործնական մոտեցմամբ և նրան համեմատել է «տորնադոյի» հետ։
«Նա առաջ է շարժվում ինչպես տանկը»,- մեջբերում է լրատվամիջոցը Ռուսաստանի առաջնորդի խոսքերը։ Պուտինը նաև, ըստ տեղեկությունների, գովաբանել է Թրամփի՝ միաժամանակ բազմաթիվ ճգնաժամեր կառավարելու ունակությունը, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում։



