Բացահայտվել է Արտետայի՝ «Արսենալում» մնալու գլխավոր պայմանը. The Touchline
«Արսենալի» ղեկավարությունը դեռևս վստահում է գլխավոր մարզիչ Միկել Արտետային՝ չնայած Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում «Սաութհեմփթոնից» կրած 1:2 և Լիգայի գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիից» կրած 0:2 հաշվով պարտությանը, հայտնում է The Touchline-ը։
«Արսենալի» ղեկավարները Չեմպիոնշիփի թիմից կրած պարտությունը ցնցող են անվանում, բայց դա չեն համարում իսպանացի մարզչին անմիջապես հեռացնելու պատճառ։ Վարչությունը Արտետային համարում է նախագծի երկարաժամկետ զարգացման համար ճիշտ մարզիչ։ Այնուամենայնիվ, մարզչի ապագան «Արսենալում» կախված կլինի ընթացիկ մրցաշրջանի արդյունքներից։ Այժմ լոնդոնցիները գլխավորում են Պրեմիեր լիգայի աղյուսակը և շարունակում են ելույթները Չեմպիոնների լիգայում։ Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ «Արսենալը» կկարողանա նվաճել այս գավաթներից առնվազն մեկը։



