Օրբանը Պուտինին հեքիաթ է պատմել

2025 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նրան պատմել է իր երկրում հայտնի առյուծի և մկան մասին հեքիաթը։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ մեջբերելով զրույցի ձայնագրությունը։

Մասնավորապես, Հունգարիայի կառավարության ղեկավարը պատմել է ժողովրդական հեքիաթ մկան մասին, որն ազատում է ցանցում հայտնված առյուծին, քանի որ «գազանների թագավորը» նախկինում փրկել էր կրծողի կյանքը։ Օրբանի խոսքով՝ այս հեքիաթը խորհրդանշում է Մոսկվայի և Բուդապեշտի միջև հարաբերությունները։

«Երեկ մեր ընկերությունը հասել է այնպիսի բարձր մակարդակի, որ ես կարող եմ օգնել ամեն ինչով, ինչ կարող եմ… Ցանկացած հարցում, որտեղ կարող եմ օգտակար լինել, ես ձեր տրամադրության տակ եմ»,- հավելել է վարչապետը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930