«Մանչեսթեր Սիթիում» հաստատել են, որ Բեռնարդո Սիլվան ամռանը կհեռանա ակումբից
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի օգնական Ժոզեպ Լինդերսը հաստատել է, որ կիսապաշտպան Բեռնարդո Սիլվան կհեռանա ակումբից մրցաշրջանի ավարտին՝ ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետի լրանալուն պես:
«Ավագը յուրահատուկ է, և նրան հնարավոր չէ փոխարինել մեկ այլ խաղացողով, քանի որ նրա նման խաղացողներ չկան։ Հուսով եմ՝ նա լավ կանցկացնի վերջին մի քանի ամիսները. ընդամենը վեց շաբաթ, և մենք նրան ըստ արժանվույն հրաժեշտ կտանք։ Նա արժանի է այս ամբողջ ուշադրությանը»,- Լինդերսի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը։
Սիլվան «Մանչեսթեր Սիթիի» հետ նվաճել է Պրեմիեր լիգայի վեց տիտղոս։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 43 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով երեք գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։



